00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Մինասյանին վերաբերող քրգործերից մեկի շրջանակում շուրջ 415 մլն դրամ է վերականգնվել. ՔԿ

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Հեմոդիալիզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը և վերադարձրել պետությանը պատճառված ամբողջ վնասը։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հոր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի կողմից կատարված չարաշահումների առթիվ քննվող վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 415 մլն դրամի վնասը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` քրեական վարույթի ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արա Մինասյանը նույն բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի, գնումները համակարգող անձի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ 2014-2018թթ.–ի ընթացքում օգտագործելով ծառայողական դիրքը, հափշտակել է իրեն վստահված 415.663.470 դրամ գումարը:
Պարզվել է, որ Արա Մինասյանը հեմոդիալիզի պարագաներ մատակարարող ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ է կիրառել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ Արա Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել` առանձնապես խոշոր չափի վստահված գույքը հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու կամ դրանք իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու ու մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածներով։
«Կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած, հեմոդիալիզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Հեմոդիալիզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է մուտքագրել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 415.336.470 դրամ գումարը»,– ասված է հաղորդագրությունում:
Նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հիշյալ ընկերության ներկայացուցչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հանցակիցների հետ վստահված գույքը հափշտակելը) նախատեսված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Նշված ընկերության տնօրենի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի վերաբերյալ մասն անջատվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի բուժաշխատողը 8 տարի աշխատանքի չի հաճախել, բայց վարձատրվել է
Լրահոս
0