https://arm.sputniknews.ru/20230816/hjd-haj-dati-evrvopaji-grasenjaky-em-ditvordakan-araqelutjany-tapancikutjan-kvoch-e-anum-64510812.html
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության կոչ է անում
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության կոչ է անում
Sputnik Արմենիա
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն չպետք է դառնա Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևորդը։ 16.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-16T18:23+0400
2023-08-16T18:23+0400
2023-08-16T18:27+0400
եվրամիություն
դիտորդ
հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55616075_0:76:700:470_1920x0_80_0_0_9b350895fa8187624137628e7afdda78.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է Հայաստանում ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը, ասված է տարածված հայտարարության մեջ:Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն օգոստոսի 15-ին հայտնել էր, որ Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակել է այնտեղ, որտեղ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից են եղել: Դրանից կարճ ժամանակ անց Հայաստանում ԵՄ առաքելության էջը հանդես եկավ հայտարարությամբ` ապատեղեկատվություն որակելով ՀՀ ՊՆ հաղորդագրությունը։Սրան հաջորդեց համացանցում տեսանյութի տարածումը, որտեղ հայկական դիրքերում գտնվող ԵՄ դիտորդն ասում էր, որ լանջի այն կողմում գտնվող բլրի դիրքերից կրակում են, հնարավոր է նաև իրենց մեքենայի ուղղությամբ։Տեսանյութի տարածումից հետո առաքելությունը ջնջեց նախորդ` խիստ որակում տված թվիթը և նոր հայտարարություն հրապարակեց։ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ նման մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլև լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա:«Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ ավելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելության անձնակազմի և խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը, որոնք հետևողականորեն ենթարկվում են հարձակումների»,–ասված է հայտարարության մեջ:Ավելին, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Նշվում է, որ ԵՄ-ի համար հրամայական է թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, հանդես գալ շարունակական սադրանքների և միջազգային իրավունքի անտեսման ադրբեջանական քաղաքականության դեմ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55616075_54:0:681:470_1920x0_80_0_0_6be20189536851fc3d02d08950ad7671.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրամիություն, դիտորդ, հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ-ադրբեջանական, ադրբեջան
եվրամիություն, դիտորդ, հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ-ադրբեջանական, ադրբեջան
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության կոչ է անում
18:23 16.08.2023 (Թարմացված է: 18:27 16.08.2023) ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն չպետք է դառնա Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևորդը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է Հայաստանում ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը, ասված է տարածված հայտարարության մեջ:
Նրանք ԵՄ դիտորդական առաքելությանը կոչ են անում գործել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Սա խիստ անհրաժեշտ է ԵՄ առաքելության արժանահավատության և աշխատանքի արդյունավետության համար։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն օգոստոսի 15-ին
հայտնել էր, որ Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակել է այնտեղ, որտեղ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից են եղել: Դրանից կարճ ժամանակ անց Հայաստանում ԵՄ առաքելության էջը հանդես եկավ հայտարարությամբ`
ապատեղեկատվություն որակելով ՀՀ ՊՆ հաղորդագրությունը։
Սրան հաջորդեց համացանցում տեսանյութի տարածումը, որտեղ հայկական դիրքերում գտնվող ԵՄ դիտորդն ասում էր, որ լանջի այն կողմում գտնվող բլրի դիրքերից կրակում են, հնարավոր է նաև իրենց մեքենայի ուղղությամբ։
Տեսանյութի տարածումից հետո
առաքելությունը ջնջեց նախորդ` խիստ որակում տված թվիթը և նոր հայտարարություն հրապարակեց։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ նման մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլև լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա:
«Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ ավելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելության անձնակազմի և խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը, որոնք հետևողականորեն ենթարկվում են հարձակումների»,–ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հուսահատեցնող է համարում նաև այն փաստը, որ ԵՄ առաքելությունը ձեռնպահ է մնում ագրեսորին բացահայտ մատնանշելուց և չի հստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում կրակոցների համար, որոնք թիրախավորում էին նաև ԵՄ առաքելության անձնակազմին:
Ավելին, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Նշվում է, որ ԵՄ-ի համար հրամայական է թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, հանդես գալ շարունակական սադրանքների և միջազգային իրավունքի անտեսման ադրբեջանական քաղաքականության դեմ: