00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի դիմաց Ադրբեջանը կբացի Լաչինի միջանցքը. Օսկանյանը` ՄԱԿ-ի ԱԽ-ում հնարավոր վտանգի մասին

© Photo : Social media of Vartan OskanianՎարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Վարդան Օսկանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ադրբեջանը կարող է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցն առևտրի առարկա դարձնել, բայց Հայաստանը չպետք է այդ առևտրի մեջ մտնի։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը։ Ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա վստահ է, որ Ադրբեջանը կմտնի այդ առևտրի մեջ։ Չի կասկածում նաև, որ ԱՄՆ–ն և մյուս երկրներն էլ սրան դեմ չեն լինի, ավելին` Հայաստանին էլ կհամոզեն գնալ այդ քայլին։
«Սա կլինի մեզ համար մեծ հարված, ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման որևէ ձգտման։ Սա չպետք է թույլ տալ, Հայաստանի իշխանությունների մտքով չպետք է անցնի, որ իրենք մտնեն նման առևտրի մեջ»,– շեշտեց Օսկանյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա օգոստոսի 16-ին։
Օսկանյանը հույս ունի, որ Արցախի հարցը ՄԱԿ–ի ԱԽ տանելուց առաջ Հայաստանը դիվանագիտական լուրջ աշխատանք արդեն արել է և Նյու Յորքում կունենա անդամ երկրների աջակցությունը, որպեսզի հանկարծ այնտեղ այլ զարգացումներ չլինեն, ինչի վտանգն իսկապես կա։
Հայաստանի պատվիրակությունը պետք է կարողանա հենց Նյու Յորքում, այսպես ասած, վերահսկողության տակ վերցնել հարցի քննարկումը, որ հանկարծ դա Հայաստանի ձեռքերից դուրս չգա և հերթական մղձավանջի չվերածվի։
«Ես հուսով եմ, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը ճիշտ աշխատանք է տարել այս վերջին շրջանում տարբեր կողմերի հետ, հիմնականում` Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների, բայց նաև մյուս անդամների հետ։ Եվ բոլորին շատ հստակ ասվել է հետևյալը` այս հարցը մենք տանում ենք Անվտանգության խորհուրդ` ելնելով իրավիճակի սղությունից ,մի նպատակով, որ մենք այնտեղ ստանանք մի բանաձև կամ հայտարարություն, որը կպարտադրի Ադրբեջանին բացել այդ ճանապարհը»,– նշեց Օսկանյանը։
Նա կարծում է, որ հայկական կողմը կարևոր հարցի պատասխանը պետք է շատ հիմնավոր ու վճռական ունենա։ Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները ճանաչել և ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա ի՞նչ խնդիր կա, եթե Հայաստանն ընդունի և Արցախին էլ համոզի ընդունել հումանիտար օգնությունն ընտրել Աղդամի ճանապարհով։
«Իհարկե այդ հարցի պատասխանը կա, ես ունեմ, վստահ եմ, որ շատ մարդիկ ունեն, վստահ եմ, որ ԱԳՆ–ն էլ ունի, բայց եթե հանկարծ չունեն կամ կասկածում են, խնդրեմ, թող զանգեն, ես պատրաստ եմ խորհրդակցել և տալ իմ կարծիքը»,–նշեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին երկարամյա ղեկավարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0