00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վահագնի» ռեստորանում զինված հարձակում իրականացրած 3 անձի մեղադրանք է ներկայացվել

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Բաժանորդագրվել
Զինված ավազակային հարձակում կատարած տղամարդիկ կալանավորվել են։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում դիմակավորված և զինված ավազակային հարձակում իրականացրած 3 անձինք կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ավազակային հարձակումը կազմակերպել և կատարել են 1994թ. ծնված Գյումրիի բնակիչ Ա.Գ.-ն, 1983թ. ծնված Սևան քաղաքի բնակիչ Հ.Ղ.-ն և 1980թ. ծնված ՌԴ քաղաքացի Ա.Ու.-ն։ Վերջիններս հայտնաբերվել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող խանութներից մեկում, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 6-ին որոշումներ են կայացվել Հ.Ղ.-ի և ՌԴ քաղաքացի Ա.Ու.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա. Գ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակությանը հանցակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց ներկայացվել է մեղադրանք:
«Դատարանի համապատասխան որոշմամբ խուզարկություն է իրականացվել նշված անձանց փաստացի բնակության վայրում, որտեղից, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել են հափշտակության առարկա հանդիսացող իրերը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին` նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին, որոնք բավարարվել են։
«Վահագնի» ռեստորանային համալիրում զինված հարձակում իրականացրած երեք անձինք ձերբակալվել են
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին, ժամը 04.32-ին, ոստիկանություն էր ահազանգել ռեստորանային համալիրի պահակը և հայտնել ավազակային հարձակման մասին։
Ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձինք կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով սրահից հափշտակել գանձատուփը և խմիչք:
Լրահոս
0