https://arm.sputniknews.ru/20230808/gnam-tesnem-inch-en-khabum-paterazmi-masnakicnerin-handipman-en-hravirel-64088653.html
Գնամ, տեսնեմ` ինչ են խաբում. պատերազմի մասնակիցներին հանդիպման են հրավիրել
Գնամ, տեսնեմ` ինչ են խաբում. պատերազմի մասնակիցներին հանդիպման են հրավիրել
Sputnik Արմենիա
«Խաչակիրներ» ջոկատի անդամները կառավարությունից պահանջում են զինել իրենց, որպեսզի թեկուզ զոհվելու գնով կարողանան բացել Լաչինի միջանցքը։ 08.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-08T14:25+0400
2023-08-08T14:25+0400
2023-08-08T14:28+0400
բողոք
բողոքի ակցիա
երևան
արցախ
հհ կառավարություն
լաչինի միջանցք
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64084870_0:90:1601:990_1920x0_80_0_0_b82abdae33eb05777d52d7b5e3da557b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող պատերազմի մասնակիցներից մի քանիսին ՀՀ կառավարությունից կանչել են հանդիպման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սարգիս Պողոսյանը։Նշենք, որ արդեն 1 ժամ է, ինչ «Խաչակիրներ» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները կառավարության շենքի մոտ են։ Նրանք պահանջում են Լաչինի միջանցքը բացելու և Արցախում հումանիտար աղետը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել, իսկ այդ ամենը չկատարելու պարագայում` զինել իրենց, որպեսզի թեկուզ զոհվելու գնով, կարողանան բացել Լաչինի միջանցքը։Նա չմանրամասնեց, թե ում հետ են հանդիպելու, սակայն խոստացավ վերադառնալուն պես մանրամասն ասել ամեն ինչ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
երևան
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64084870_0:0:1601:1200_1920x0_80_0_0_8903a528dcd778752fcc3ae52c3f4211.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բողոք, բողոքի ակցիա, երևան, արցախ, հհ կառավարություն, լաչինի միջանցք, հայ-ադրբեջանական, ադրբեջան
բողոք, բողոքի ակցիա, երևան, արցախ, հհ կառավարություն, լաչինի միջանցք, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Գնամ, տեսնեմ` ինչ են խաբում. պատերազմի մասնակիցներին հանդիպման են հրավիրել
14:25 08.08.2023 (Թարմացված է: 14:28 08.08.2023) «Խաչակիրներ» ջոկատի անդամները կառավարությունից պահանջում են զինել իրենց, որպեսզի թեկուզ զոհվելու գնով կարողանան բացել Լաչինի միջանցքը։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող պատերազմի մասնակիցներից մի քանիսին ՀՀ կառավարությունից կանչել են հանդիպման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սարգիս Պողոսյանը։
Նշենք, որ արդեն 1 ժամ է, ինչ «Խաչակիրներ» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները
կառավարության շենքի մոտ են։ Նրանք պահանջում են Լաչինի միջանցքը բացելու և Արցախում հումանիտար աղետը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել, իսկ այդ ամենը չկատարելու պարագայում` զինել իրենց, որպեսզի թեկուզ զոհվելու գնով, կարողանան բացել Լաչինի միջանցքը։
«Մենք պատերազմ ենք ուզում, թող մեզ զենք տան։ Կանչել են կառավարությունից։ Գնամ, տեսնեմ` ինչ են խաբում, գամ` ձեզ ճիշտը կասեմ»,– նշեց Պողոսյանը։
Նա չմանրամասնեց, թե ում հետ են հանդիպելու, սակայն խոստացավ վերադառնալուն պես մանրամասն ասել ամեն ինչ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։