00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ունենալով ջուր` կարող ենք կանգնել լուրջ խնդիրների առաջ. Շահազիզյանը` լուծումների մասին

Ունենալով ջուր` մենք կարող ենք կանգնել լուրջ խնդիրների առաջ. Շահազիզյան
Բաժանորդագրվել
Հայաստանին սպառնացող ջրի ճգնաժամի և դրա լուծումների մասին բնապահպանության նախկին նախարար, Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը Նիկոլ Փաշինյանին դեռ 5 տարի առաջ է նամակ է գրել, բայց մինչ այսօր պատասխան չի տացել։
ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած ջրի ճգնաժամը Հայաստանի համար նոր խնդիր չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրեց բնապահպանության նախկին նախարար, Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը`մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը։
Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում ջուր կա, բայց չկա ջրի ճիշտ կառավարում, ինչը առաջիկայում կարող է հանգեցնել նաև ջրի պակասուրդի։
«Ոռոգման ու խմելու ջրի համակարգերը խայտառակ վիճակում են։ Ջրի 70-80 տոկոսը կորչում է: Խմելու ջրի համակարգը «Վեոլիա ջուրը» վերցրել է կառավարման։ Նա հիմա պետք է այդ համակարգը լրիվ կարգի բերած լիներ։ Լավ, 10 տոկոս ջրի կորուստ բնական է` կարող է լինել։ Բայց այդ չափով ջուրը կորչի՞։ Եվ դա իրենց պաշտոնական հայտարարած կորուստն է, իրականում չգիտենք էլ, թե որքան է»,– ասաց Շահազիզյանը։
Նրա խոսքով` լուրջ խնդրի առաջ է նաև Արարատյան դաշտի արտեզյան ավազանը, որի մակարդակը ձկնաբուծարանների պատճառով հասել է այնպիսի կրիտիկական կետի, որ կարող է այլևս չվերականգնվել։
Մեկ այլ խնդիր է նաև Սևանից ջրի ամենամյա բացթողումը, որն արդեն լուրջ հետևանքներ է ունեցել ջրի որակի վրա։ Մասնագետը փաստում է, որ կլիմայի փոփոխության հետևանքով Սևան լցվող ջրի 90 տոկոսը գոլորշիանում է, Արփա–Սևան թունելում դարձյալ շինարարական աշխատանքներ են, ինչի պատճառով թունելն իր թողունակության 30 տոկոսով է աշխատում։
Բացի այդ, նվազել է ձյան տեղումների քանակը, ինչի հետևանքով ցամաքել են բնական ավազանները։
«Մենք հիմա պետք է նախալեռնային գոտիներում ջրամբարների ցանց կառուցած լինեինք, ոչ թե թողնեինք եղած ջուրը գնար, լցվեր Արաքս ու հոսեր Թուրքիա, Ադրբեջան։ Եվ, բնականաբար, դա կթեթևացներ Սևանի հոգսը»,– ասաց մասնագետը։
Սարգիս Շահազիզյանը հայտնեց, որ բոլոր այս խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին 5 տարի առաջ` 2018թ–ին, մանրամասն նամակ է գրել վարչապետին, բայց մինչ օրս որևէ պատասխան չի ստացել։
Այդուհանդերձ, վիճակն այսօր, նրա գնահատմամբ, դեռ անդառնալի չէ։
«Վիճակն այնպիսին է, որ արագ լուծում չեմ տեսնում։ Բայց եթե այսօր չսկսենք հիմնավոր լուծման ուղիներ գտնել ու մաս առ մաս լուծել կուտակված խնդիրները, վաղը կարող է ընդհանրապես լուրջ խնդրի առաջ կանգնենք, դրա վերականգնումը դառնա խիստ պրոբլեմ։ Ունենալով ջուր` մենք կարող ենք կանգնել լուրջ խնդիրների առաջ»,– զգուշացրեց մեր զրուցակիցը։
Մինչդեռ, նրա գնահատմամբ` ջուրը ապագայի ոսկին է` հաշվի առնելով գլոբալ ջերմացման ու կլիմայական փոփոխությունների այսօրվա միտումներն ու վաղվա կանխատեսումները։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ջրի ճգնաժամ կա, որն ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայության, մաշվածությամբ, ջրի նկատմամբ հանրային վերաբերմունքի պատճառով։
Խոսելով ջրամբարաշինության ծրագրի մասին` վարչապետը հիշեցրեց, որ կառավարության գործունեության ծրագրով մինչև 2026թ–ը նախատեսվում է 15 նոր ջրամբարների շինարարություն։
Նշենք, որ պետական ծրագրով նախատեսված 15 ջրամբարներից 6–ի նախագծահաշվարկային նախագծերի մրցույթներն արդեն կայացել են, 3 նախագծեր պատրաստ են, ևս 3 նախագիծ նախատեսվում է ունենալ մինչև տարեվերջ։
Իսկ մնացած 9 ջրամբարի դեպքում լրացուցիչ, ավելի խորը ուսումնասիրության կարիք է առաջացել։
Լրահոս
0