00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի խոսքերին չի վստահում քաղաքացիների 67 տոկոսը. GALLUP–ի վերջին հարցումները

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը ասուլիսին
Նիկոլ Փաշինյանը ասուլիսին - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Նիկոլ Փաշինյանը ասուլիսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հարցվածների 88,8 տոկոսի համար միանշանակ ընդունելի չէ Արցախի բնակչությանն Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած պատասխաններին չի վստահում հարցված քաղաքացիների ավելի քան 67 տոկոսը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Նրա խոսքով` քաղաքացիներին նախ հարց է ուղղվել` ովքեր են հետևել հուլիսի 25-ին տեղի ունեցած վարչապետի ասուլիսին։ Հարցվածների 65 տոկոսի պատասխանը դրական է եղել, 35-ը տոկոսը հայտնել է, որ չի հետևել։
«Որքանով եք վստահում նրա պատասխաններին. 16,1 տոկոսը լիովին վստահում է, ավելի շուտ վստահում` 14,5 տոկոսը, ավելի շուտ չի վստահում` 13,1 տոկոսը և ընդհանրապես չի վստահում` 54, 4 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 1,8 տոկոսը։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պատասխաններին չի վստահում ավելի քան 67 տոկոսը, ինչը բավականին մեծ տոկոս է»,– նշեց Նավասարդյանը։
Իրականացված հարցումների ընթացքում նաև քաղաքացիներից հետաքրքրվել են` ի՞նչ են կարծում` Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ կան, թե չկան։ 47,2 տոկոսը կարծում է, որ կան, «ոչ» պատասխանը նշել է 31,1 տոկոսը, 22,7 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Նավասարդյանի խոսքով` հունիսին իրականացված հարցումների արդյունքների հետ այս տոկոսները գրեթե համընկնում են։
«Նման բարձր ցուցանիշ մենք չենք ունեցել գոնե վերջին 13 տարվա ընթացքում, երբ մենք քաղաքական ոլորտի վերաբերյալ հարցումներ ենք իրականացնում։ Ի դեպ, 47,2 տոկոսին խնդրել ենք նշել, որ եթե կան քաղբանտարկյալներ, ովքեր են նրանք։ 43,9 տոկոսը նշել է Արմեն Աշոտյան, 23,7 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյան, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյան` 24,5 տոկոսն է նշել, այլ անուններ են եղել ընդհանրացված 5,2 տոկոս, դժվարացել են կոնկրետ անուն նշել 39,7 տոկոսը»,– ասաց Նավասարդյանը։
Հարցերից մեկը վերաբերել է ներկայում երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներին։ Քաղաքացիների մատնանշած խնդիրների գերակշիռ մեծամասնությունն առնչվել է անվտանգությանը։ Մասնավորապես, 32,4 տոկոսը նշել է, որ Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը պատերազմի վտանգն է, 30,7-ը ԼՂ հիմնախնդիրն է նշել, 30,4 տոկոսը` անվտանգության հետ կապված խնդիրները, 27,8 տոկոսը կարծում է սահմանների հստակեցման խնդիրն է։ Այլ խնդիրներ ևս թվարկվել են` տնտեսական վիճակ, գործազրկություն, գնաճ, գերիների վերադարձ, իշխանափոխության խնդիր և այլն։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ընդունելի է Արցախի բնակչությանն Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը, միայն 1,1 տոկոսն է նշել, որ միանշանակ ընդունելի է, 2,7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ ընդունելի է, 5,5 տոկոսը նշել է, որ ավելի շուտ ընդունելի չէ, իսկ հարցվածների 88,8 տոկոսի համար միանշանակ ընդունելի չէ։
«Ընդհանուր առմամբ, ՀՀ բնակչության 94,4 տոկոսը նշում է, որ իր համար ընդունելի չէ սա»,– նշում է Նավասարդյանը։
Ըստ նրա` մայիսին իրականացված հարցման արդյունքների համեմատությամբ նման կարգավիճակը չընդունողների թիվն ավելացել է` հավանաբար հաշվի առնելով նաև Արցախում վերջին շրջանում սրված հումանիտար ճգնաժամը։
Լրահոս
0