00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1մլն 322 000 դոլար. «Ժողովուրդ» թերթը ՔՊ–ին գումար տված գործարարների անուններ է հրապարակել

© Sputnik / Andranik GhazaryanԳործարար Արտակ Թովմասյանն ու ՀՀ վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանը. արխիվային լուսանկար
Գործարար Արտակ Թովմասյանն ու ՀՀ վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Բաժանորդագրվել
Թերթը նշել է, որ առաջիկայում կհրապարակի նաև մյուս նվիրատուների ցանկը:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հատկացնել կուսակցությանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
Օրաթերթը տեղեկացել է, որ ՔՊ-ին կլորիկ գումար փոխանցած գործարարների թվում է Արցախից եկած ու Հայաստանում իր բիզնեսը զարգացնող Արման Հակոբջանյանը:
ԿԸՀ նախագահը վստահ է` կապահովի արդար ընտրություններ անկախ իր ՔՊ հիմնադիր անդամ լինելուց
«Իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է իր աղմկահարույց գնումներով, նույնպես վճարել է ՔՊ ֆոնդին»«,–գրում է թերթը:
Ի դեպ, վերջինս արտոնյալ պայմաններով գնել էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը 5 մլրդ դրամով, ինչպես նաև նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող շքեղ բնակարանի գնորդն էր՝ «փակովի տարբերակով»:
«ՔՊ-ի դրամահավաքին մասնակցած գործարարներից են նաև «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, «Վիվառո» ընկերության սեփականատերեր Վահե և Վիգեն Բադալյանները (վերջինս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է)»,–հայտնում է թերթը` հավելելով` չի բացառվում, որ նրանք ուղիղ իրենց անունով արած չլինեն պարտադիր նվիրատվությունը:
«Ժողովուրդը» փորձել է պարզել, թե որ գործարարը որքան գումար է նվիրել ՔՊ-ին:
Փաշինյանը չի բացառում, որ կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին
«Արման Հակոբջանյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցին, Նարեկ Նալբանդյանն ասաց, որ առաջին անգամ է լսում դրամահավաքի մասին, ինքը որևէ մասնակցություն չի ունեցել դրան, Դավիթ Երեմյանը նույնպես վստահեցրեց, որ մասնակցություն չի ունեցել այդ դրամահավաքին, իսկ Բակուր Մելքոնյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Արտակ Թովմասյանի գրասենյակից մեզ ասացին, որ մինչև օրվա ավարտը կպատասխանեն մեր հարցերին, բայց դեռ որևէ արձագանք չկա»,–գրում է թերթը:
«Ժողովուրդը» նշել է, որ առաջիկայում կհրապարակի նաև մյուս նվիրատուների ցանկը:
Հիշեցնենք` ՔՊ-ի դրամահավաք-երեկոն կազմակերպվել է հուլիսի 31-ին, 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 506 532 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1մլն 322 հազար դոլար:
Լրահոս
0