00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վարկերը կէժանանան, բայց ոչ շուտ և ոչ շատ. տնտեսագետը` ԿԲ որոշման հնարավոր արդյունքի մասին

Վարկերը կէժանանան, բայց ոչ շուտ և ոչ շատ. Տնտեսագետը` ԿԲ–ի որոշման հնարավոր արդյունքի մասին
Բաժանորդագրվել
2.5 տարվա ընթացքում Կենտրոնական բանկը երկրորդ անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ։
Վերֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն առաջիկայում հանգեցնելու է վարկավորման տոկոսադրույքների նվազեցման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը` մեկնաբանելով ԿԲ–ի խորհրդի վերջին որոշումը և դրա հնարավոր արդյունքները։
«Հատկապես խոսքը այնպիսի վարկերի մասին է, ինչպիսիք են հիպոտեկային վարկերը, որոնց տոկոսադրույքը լողացող է։ Բնականաբար, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը կհանգեցնի նաև այլ պարտքերի գծով տոկոսադրույքների նվազեցման, ինչը դրական կանդրադառնա մեր վարկառուների ֆինանսական հոսքերի վրա»,– ասաց Ֆանյանը։
Տոկոսադրույքների ու պարտքերի նվազեցումը, սակայն վարկառուներն իրենց գրպանի վրա կզգան միայն ամիսներ անց, քանի որ, մեր զրուցակցի խոսքով, բանկային համակարգը նոր պայմաններով կսկսի աշխատել միայն հաջորդ եռամսյակում։
«Սովորաբար, փոփոխությունները վերաբերում են հաջորդ եռամսյակին։ Այսինքն, արդյունքը կարող ենք ակնկալել մոտավորապես 3-ամսյա ժամանակահատվածում»,– ասաց տնտեսագետը։
Նոր կնքվող վարկերի դեպքում ևս բանկային նոր` նվազեցված տոկոսադրույքները Հայկազ Ֆանյանի հաշվարկով, կսկսեն գործել ամիսներ անց, քանի որ այս դեպքում ևս բանկային համակարգին նոր ճշգրտումներ անելու համար մի քանի ամիս ժամանակ հարկավոր կլինի։
Ինչ վերաբերում է կայուն տոկոսադրույքով կնքված վարկային պայմանագրերին, դրանց վրա վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը որևէ կերպ չի ազդի, քանի որ բարձրացման դեպքում էլ դրանց տոկոսները պահպանվում են պայմանագրում նշված չափով։
Հայկական դրամի արժևորման ճնշումները շարունակվում են. ԿԲ նախագահի տեղակալ
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել էր իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %։
Վերջին 2,5 տարվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ ԿԲ-ը նման որոշում է կայացնում։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի առաջին նվազեցումը տեղի էր ունեցել հունիսին` դարձյալ 0,25 տոկոսային կետով։ Այսպիսով` 2020թ–ի դեկտեմբերից պարբերաբարար բարձրացված վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4.25%–ից 2.5 տարվա ընթացքում հասել էր 10,75 %–ի, ինչը նշանակում է, որ համամասնորեն բարձրացել էին նաև վարկավորման տոկոսադրույքները` հատելով 20 տոկոսի սահմանը։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու վերջին որոշումները ԿԲ–ն հիմնավորում է գնաճային ճնշումների նվազմամբ։ Գլխավոր դրամատունն արձանագրել է` միջազգային ապրանքային բորսաներից գնաճային ճնշումներ չենք կանխատեսվում, երկրի ներսում 12-ամսյա գնաճը հունիսին նույնիսկ բացասական է եղել. սպառողական գները նվազել են 0.5%–ով։
Հայաստանի ԿԲ–ն 0,25 տոկոսային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հետևաբար, Կենտրոնական բանկը, հաշվի առնելով գնաճի կտրուկ նվազումը, աստիճանաբար անցնում է դրամի թուլացման գործիքակազմի կիրառման։
Հայկազ Ֆանյանը ԿԲ–ի վարքագիծը բնորոշում է որպես «բավական զգուշավոր, կշռադատված ու շրջահայաց»։
Հարցին, թե արդյոք տոկոսադրույքի նվազեցումը չի՞ հանգեցնի դրամի կտրուկ արժևորման ու հետևաբար նաև արտարժույթի կտրուկ թանկացման, տնտեսագետը դժվարացավ կոնկրետ կանխատեսում անել` ասելով, որ փոխարժեքի արժևորման վրա ազդող գործոնները բազմազան են։
«Կան մի շարք գործընթացներ ու գործողություններ։ Դրանք ավելի համալիր պետք է դիտարկել ու նաև զուգորդել արտաքին պահանջարկի հետ, երկրում արտադրողականության աճի հետ։ Ուստի ես այս պահին կդժվարանամ կոնկրետ գնահատականներ տալ, թե հատկապես վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն ինչպիսի ազդեցություն կունենա դրամի փոխարժեքի վրա։
Ի դեպ, Fitch Ratings վարկանիշային գործակալությունն իր վերջին զեկույցում հայկական դրամի արժեզրկում էր կանխատեսել։ Գործակալության փորձագետների գնահատականներով` 2023-2024-ին դրամի փոխարժեքը արտարժույթի նկատմամբ կարող է շատ ավելին լինել, քանի եղել է ռուս–ուկրաինական հակամարտությունից առաջ։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը օգոստոսի 1-ին հրավիրված ասուլիսում ևս չհերքեց Fitch–ի կանխատեսած սցենարի հավանականությունը` միաժամանակ չբացառելով նաև հակառակ տարբերակը։ «Այո՛, հնարավոր է, և այդ սցենարներն իրականում երկկողմանի են` կարող է լինել և՛ ավելի արժևորում, և՛ հակառակը` ավելի արժեզրկում»,– ասաց ԿԲ փոխնախագահը։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ևս Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց նման զարգացումների հավանականությունը` նշելով, որ թե՛ ԿԲ–ն, թե՛ Fitch Ratings–ը իրենց կանխատեսումներում նկատի են ունենում միմյանց ուսումնասիրություններն ու գնահատականները։
2023 թ–ին կլինի ներմուծման և վերարտահանման ծավալների որոշակի նվազում. ԿԲ նախագահ
Հիշեցնենք` 2022թ–ի փետրվարի 23-ին` մինչ Ռուսաստանի կողմից կողմից Ուկրաինայի նկատմամբ հատուկ գործողության մեկնարկը Հայաստանում 1 դոլարի արժեքը ԿԲ–ի տվյալներով կազմում էր 478 դրամ (այսօր` 386), եվրոյի արժեքը` 543 (այսօր` 424), իսկ 1 ռուսական ռուբլին արժեր 6.03 դրամ` այսօրվա 4.21 դրամի փոխարեն։
Լրահոս
0