00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է սպասվում «Սևան» ազգային պարկի ավելի քան 8 000 սոճիներին. տարբերակներից մեկը հատելն է

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարակված ծառերի խնդիրը պետք է լուծել սեղմ ժամկետներում, քանի որ դրանք բացասաբար են ազդում լճի էկոհամակարգի վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. «Սևան» ազգային պարկում հնարավոր է 8 հազարից ավելի չորացած սոճիներ հատեն։ Զուգահեռաբար կիրականացվի անտառի վերականգնման ծրագիր, և յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն տասը նոր ծառ կտնկվի։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը այս տարվա հունիսին հայտնել էր, որ «Սևան» ազգային պարկում ավելի քան 8 հազար սոճի է չորացել, ևս 10 հազար ծառ չորացման վտանգի առաջ են:
Մնացականյանը նշեց, որ այս բոլոր հարցերով զբաղվելու է մասնագիտական հանձնաժողովը, որը ձևավորվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ղեկավարությամբ:

«Հանձնաժողովն աշխատանքները կսկսի արդեն այս շաբաթ։ Ի թիվ այլ տարբերակների՝ քննարկվում է նաև բոլոր չորացած ծառերը կտրելու և օգտահանելու տարբերակը։ Այդ սոճիները վաճառել կամ դեն նետել հնարավոր չէ, քանի որ վարակված են»,-պարզաբանեց ազգային պարկի տնօրենը՝ մանրամասնելով, որ այդպիսի ծառերի ընդհանուր թիվը 8269 է։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին անտառը չորացումից փրկել են հատուկ նյութերով մշակելով։ Ներկայումս մասնագետները դեմ են նման միջոցառումներին․ համարում են, որ ծառերի քիմիական մշակումը միայն վնաս կհասցնի։
Միաժամանակ, ինչպես նշեց ազգային պարկի տնօրենը, վերջին շրջանում սոճիների ինքնավերականգնման միտում է նկատվում։ Այնուամենայնիվ, այս խնդիրը պետք է լուծել սեղմ ժամկետներում, քանի որ վարակված ծառերը բացասաբար են ազդում Սևանա լճի էկոհամակարգի վրա:
Նրա խոսքով՝ սոճիների չորացման հետագա գործընթացը կհանգեցնի ջրի գոլորշիացման ավելացման։ Ներկայումս Սևանա լճում մեկ տարվա ընթացքում մոտ 1 մլրդ խմ ջուր է գոլորշիանում:
«Սևան» ազգային պարկի սոճիներին լայնածավալ հատում է սպառնում. ինչպե՞ս լուծել խնդիրը
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչներն ավելի վաղ նշել էին, որ այս խնդիրը նկատվում է 2017 թվականից: Մասնագետների խոսքով՝ վարակված ծառերը չորանում են։ Բացի այդ, վարակի օջախներում խաթարվել է անտառի բնական վերականգնման գործընթացը։ Վարակման օջախներից վերցրած փայտի և հողի նմուշներն ուսումնասիրվել են Ռուսաստանի և Գերմանիայի լաբորատորիաներում։ Նախնական ուսումնասիրությամբ հայտնաբերվել է նեմատոդոզ հիվանդությունը։
Լրահոս
0