00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ և ինչպես կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը

Սիսիան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Սիսիան
Բաժանորդագրվել
Այժմ իրանական կողմի հետ քննարկվում է ապագայում փառատոնի անցկացման երկու տարբերակ` կա՛մ այն մի տարի կանցկացվի Հայաստանում, մյուս տարի` Իրանում, կա՛մ փառատոնը կանցկացվի տարվա մեջ երկու անգամ և՛ Իրանում, և՛ Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը մշակութային ժառանգությամբ և խոհանոցով բազմաթիվ նմանություններ ունեն, և այդ ընդհանրությունները տեղ կգտնեն «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
««Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը տեղի կունենա Սյունիքի մարզի Սիսիան համայնքում օգոստոսի 10–11–ը։ Հիմնական միջոցառումները կսկսվեն ժամը 16.00–ին և կավարտվեն ուշ երեկոյան։ Փառատոնը տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունք է, որը շատ կարևոր է հետկորոնավիրուսային զբոսաշրջային շուկայում մեր գրավչությունը ապահովելու համար»,– ասաց Ապրեսյանը։
Նրա խոսքով` մինչև նախորդ տարի եղել է ավանդույթ, որ մարդիկ Նավասարդի օրը` օգոստոսի 11–ին, այցելեն Զորաց Քարեր աստղադիտարան, որտեղ առավոտյան ժամը 4–ին աստղադիտում է կազմակերպվել, և մարդիկ տեսել են Հայկի համաստեղության հայտնվելը։ Փառատոնի հիմնական նպատակներից է նաև հանրահռչակել գիտամշակութային ժառանգությունը։ Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան հետևելու նաև այդ գեղեցիկ տեսարանին։ Ապրեսյանը տեղեկացրեց, որ իրանական կողմի հետ քննարկում են ապագայում փառատոնի անցկացման երկու տարբերակ` կա՛մ այն մի տարի կանցկացվի Հայաստանում, մյուս տարի` Իրանում, կա՛մ փառատոնը կանցկացվի տարվա մեջ երկու անգամ և՛ Իրանում, և՛ Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն իր հերթին նշեց, որ այս պահին Իրանը Հայաստանի համար երրորդ թիրախային շուկան է, որտեղից շատ զբոսաշրջիկներ են այցելում երկիր։
Նրա խոսքով` արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է փառատոնը, և նախորդ տարի շատ լավ արդյունքներ են գրանցել։
«Նման փառատոներն օգնում են, որ մենք ավելի հետաքրքիր մթնոլորտ ստեղծենք Հայաստանում և Իրանից ավելի շատ զբոսաշրջիկներ գրավենք։ Ինքս ծնվել եմ Իրանում, իրանական խոհանոցը շատ սիրում եմ, և սա շատ լավ հնարավորություն է երկու երկրի մշակույթն ու խոհանոցը մի տեղում ցույց տալու համար»,–ասաց Պօղոսեանը։
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանին իր հերթին շնորհակալություն հայտնեց փառատոնի շրջանակներում իրանական կողմին 20 անվճար տաղավար տրամադրելու համար։
«Մենք ամեն ինչ արել ենք, որ իրանցիները հավուր պատշաճի ներկայանան փառատոնին։ Փորձել ենք ներգրավվել նաև Հայաստանում աշխատող իրանցի խոհարարներին։ Մեծ հույս ունենք, որ նման փառատոներ կկարողանանք իրականացնել նաև Իրանում »,–ասաց նա։
Դերասանները կխոսեն և՛ հայերեն, և՛ պարսկերեն. հայ–իրանական ներկայացումներ Արտաշատում
Քիանին ընդգծեց, որ թեև փառատոնի հիմնական շեշտը խոհանոցի վրա է, սակայն իրենք ամեն կերպ ներկայացնելու են նաև իրանական մշակույթը։
Ասուլիսին ներկա «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշեց` շատ կարևոր է, որ երկու բարեկամ ժողովուրդները կարողանան հարաբերվել, փոխանակել, ավելացնել միմյանց մշակութային ժառանգությունը։
«Մեր խոհանոցները չեն կարող իրար նման չլինել, և այդ նմանությունները մեր երկու ազգերի հարստություններն են։ Շատ ուրախ եմ, որ մասնագիտական շրջանակներում ևս այս առումով չկա դիմակայություն, և փառատոնը գնալով մեծ թափ է հավաքում»,–ասաց Մամուլյանը։
Նա ընդգծեց, որ փառատոնի ամենակարևոր ծիսական կերակուրը Նավասարդի հարիսան է, որը չի հարվում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն։
ՀԿ–ի նախագահը նաև տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում անցկացվելու է խոհարարական մրցույթ, որի ժյուրիի կազմում լինելու են և՛ իրանցիներ, և՛ հայեր։
Իրանը ողջունում է Կապանում հյուպատոսություն բացելու ՌԴ որոշումը. հարցազրույց Վարամինի հետ
Լրահոս
0