00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի ժամանակ Մեղրիում հստակ համագործակցություն եղավ ՌԴ սահմանապահ ուժերի հետ. Տոնոյան

© Aram NersesyanՄեղրի
Մեղրի - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Մեղրի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պատմեց, որ իր աչքերով է տեսել, թե ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ին՞չ էր անում Դավիթ Տոնոյանը` որպես ՀՀ պաշտպանության նախարար, 2020 թ. հոկտեմբերի 21-29–ը Մեղրիում։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում Տոնոյանը հայտարարեց, որ Մեղրիում իր գտնվելու գնահատականը կարող է տալ միայն իր վերադասը։
Նա պատմեց, որ այդ ժամանակ ՀՀ պետական սահմանից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա արդեն կային բավականին մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրիի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց այսօր արդեն գեներալ Գյոզալյանը։
Տոնոյանի համոզմամբ` իր` որպես պաշտպանության նախարար, հայտնվելը Մեղրիում բավականին լուրջ ազդեցություն ունեցավ և զինուժի, և բնակչության վրա։
«Այդ ժամանակ ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում։ Ես ինքս եմ տեսանկարահանել դա։ Այդ ժամանակ Մեղրիում դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ուժեր էին տեղափոխվում։ Ամեն դեպքում ես ունեի նաև այլ գործառույթ` հստակ համադրված համագործակցություն ունենալ ՌԴ սահմանապահ ուժերի հետ, որը հաստատվեց ու շատ լուրջ համագործակցություն եղավ, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Այնպես ստացվեց, որ միայն ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումն էր, որ գտնվում էր անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»,– ընդգծեց նա։
Տոնոյանը վստահեցրեց, որ ինչ հնարավոր էր, արվել է Մեղրիում 2020 թ. հոկտեմբերին. մոբիլիզացիայի փոքր խնդիր կար, սակայն դա էլ արագ լուծվեց։
Վերջում նա ավելացրեց, որ Մեղրիից հետ է կանչվել ՀՀ վարչապետի կողմից` տեղի իրավիճակը գնահատելուց հետո։
Հիշեցնենք, որ 2020 թ. հոկտեմբերի 29–ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է։
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Հայաստանի և Արցախի սահմանին ռուս սահմանապահների տեղակայված լինելու մասին լուրերը։ Նա բացատրել էր, որ ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններին, և այդպես միշտ է եղել։ Նրա խոսքով` իրադարձությունների վերջին զարգացումների հետ կապված` ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավարևմտյան սահմանին։
Լրահոս
0