00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջալալ Հարությունյանն է ինձ խնդրել, որ Մովսես Հակոբյանը 44–օրյային գտնվի Արցախում. Տոնոյան

© Photo : official site of the Prime minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեռք է բերվել նախնական համաձայնություն, որ Ջալալ Հարությունյանը ևս կներկայանա հանձնաժողովի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. 2020 թ. 44–օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամնանատար Ջալալ Հարությունյանն ինքն է ինձ անձամբ խնդրել, որ գեներալ–գնդապետ, այդ ժամանակ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ւմ ցուցումով է գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում։
Տոնոյանը նաև նշեց, որ, որքան հիշում է, այդ օրերին ՀՀ ռազմական տեսչությունը ստուգումներ էր իրականացնում Արցախում։
«Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախի ՊԲ հրամանատարի` անձամբ նաև ինձ ուղղված խնդրանքն էր, որ Մովսես Հակոբյանի ներկա լինի Արցախում թե հրամանատարական կետում։ Այսինքն, նա ինձ դիմել է, որ ՊԲ նախկին հրանանատարը, նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը գտնվի ու աջակցի ՊԲ հրամանատարին։ Կարող եք դա ճշտել Ջալալ Հարությունյանից»,– ընդգծեց Տոնոյանը։
Արդյոք դա եղե՞լ է գրավոր հրաման, Տոնոյանը նշեց, որ ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր է փաստաթղթերի առումով խնդիրներ եղած լինել, բայց դա հնարավոր է ստուգել։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ավելացրեց, որ Մովսես Հակոբյանը, թեև գտնվելով ՀՀ ՊՆ ուղիղ ենթակայության տակ, չէր կարող հրմանատարական ուղղահայացում որևիցե հրամաններ իջեցնել և, կարծում է, որ Հակոբյանը դա չի էլ արել։
«Խորհրդատվություն տալու առումով ես չեմ բացառում, որ խորհուրդ տված լինի։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, նա հիվանդացավ քովիդով ու առողջանալուց հետո շարունակեց իր գործունեությունը ՀՀ ՊՆ–ում։ Դա եղել է Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման սկզբնական փուլում»,– նշեց Տոնոյանը։
Բանակի սպառազինումը և ՄՈԲ–ի աշխատանքը բավարար չէին ժամանակակից պատերազմի համար. Տոնոյան
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեռք է բերվել նախնական համաձայնություն, որ Ջալալ Հարությունյանը ևս կներկայանա հանձնաժողովին, և այդ հարցերը նաև նրան կուղղվեն։
Դավիթ Տոնոյանն իր կողմից առաջարկեց հրավիրել նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. միջնորդել դատարանին, որ նա ևս ներկայանա հանձնաժողովին, քանի որ Շուշիի մասով շահարկումներ կան, ու նա անպայման պետք է խոսի։
Անդրանիկ Քոչարյանը նշեց` եթե իրավական խոչընդոտներ չլինեն, ապա Արզումանյանը ևս կհրավիրվի հանձնաժողով։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսի 27–ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանն ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա ու ներկայանա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով։
Մովսես Հակոբյանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ պատերազմի ժամանակ ռազմական վերահսկողության վարչության պետ Մովսես Հակոբյանն իր աշխատավայրում գտնվելու փոխարեն պատերազմի ժամանակ բունկերում է եղել։ Հակոբյանը բավականին կոշտ էր արձագանքել ու հակադարձել Փաշինյանին։
Նշենք՝ հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0