00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հացահատիկի գործարքից ՌԴ-ի դուրս գալը ՀՀ ներկրվող ցորենի գնի վրա չի ազդի. ԿԲ

© Sputnik / Константин Михальчевский Ցորեն
Ցորեն - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Ցորեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահը մեկնաբանել է, թե հանրապետության համար հացահատիկային մշակաբույսերի արժեքի վրա ինչ ազդեցություն կունենա Մոսկվայի որոշումը:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը չի ենթադրում, որ այն կարող է ազդել նաև ՀՀ ներկրվող ցորենի գնի թանկացման վրա։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի որոշումը, անկասկած, կազդի համաշխարհային գների վրա, բայց Հայաստանի համար հացահատիկի արժեքն անմիջականորեն կապված չէ միջազգային գների հետ, քանի որ ցորենը գրեթե ամբողջությամբ ներկրվում է ՌԴ–ից։
«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ գնաճային ռիսկերը, որոնք համեմատելի են միջազգայինի հետ, ՀՀ–ում չեն եղել, ուստի այս անգամ էլ չենք ակնկալվում»,– նշեց Նուրբեկյանը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 2022 թ. 2021 թվականի համեմատ հացահատիկի համաշխարհային գների ինդեքսն աճել է մոտ 18%-ով, մինչդեռ ՀՀ–ում ալյուրի և ձավարեղենի գները 2022 թ. աճել են ընդամենը 8%–ով։
Իր հերթին ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը նշեց, որ հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել գների անկումը, քանի որ ռուսական շուկայում հնարավոր է հացահատիկի ավելցուկ առաջանալ` արտահանման հետ կապված խնդիրների պատճառով:
«Գործընկեր երկրների համար, սակայն, գինը կարող է նվազել։ Բայց դա միակ սցենարը չէ, այլ հնարավոր սցենարներից մեկը»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին` այն երկարաձգելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:
Պուտինը բազմիցս նշել է, որ ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանվել է Արևմուտքի երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակն էր` մատակարարել հացահատիկը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, որն այդպես էլ չիրականացավ։
«Յունիստրիմ» համակարգի հետ կապված իրավիճակը հիմա որոշակի կայունացել է. Նուրբեկյան
Լրահոս
0