00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր համաճարակ. որքանով է սպառնում Հայաստանին, և ինչ պետք է իմանան Եգիպտոս մեկնողները

© Sputnik / Aram NersesyanԵգիպտոս
Եգիպտոս - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2023
Եգիպտոս
Բաժանորդագրվել
Տենդի տարածողը Aedes aegypti ցեղի մոծակներն են, որոնք Հայաստանում չկան, սակայն դա չի նշանակում, որ հայ զբոսաշրջիկը, օրինակ, Եգիպտոսում կարող է զերծ մնալ այդ մոծակի խայթոցից։
Աշխարհում նոր աղմուկ առաջացրած համաճարակը` դենգեն, Հայաստանին չի սպառնում, և համաճարակային տեսանկյունից երկիր ներթափանցելու ռիսկերը նվազագույն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց անասնաբուժական գիտությունների թեկնածու Սերգեյ Չախմախչյանը։
Օրերս մամուլը գրել էր, որ Եգիպտոսում Կահիրեից հարավ գտնվող Քենա նահանգի Էլ Ալիքաթ գյուղի շուրջ 200 բնակիչներ վարակվել են դենգե տենդով (մլակային տենդ), որը տարածված է հիմնականում մերձարևադարձային և արևադարձային կլիմա ունեցող տարածաշրջաններում։
«Հիվանդությունը վիրուսային է, որն ընթանում է տենդով, ինտոքսիկացիայով, թունավորմամբ, մկանային ցավով, ավշային հանգույցների մեծացմամբ և այլն։ Դա բնական օջախային ինֆեկցիա է, որը վերջին տարիներին բավական մեծ միտում ունի ավելանալու։ Այդ վիրուսը զարգանում է մոծակի օրգանիզմում, մոծակը խայթում է հիվանդ մարդուն` կլանելով արյունը, այդ վիրուսը անցնում է մոծակի օրգանիզմ և հետո տարածվում այլ օրգաններում, մասնավորապես նաև թքային գեղձերում։ Ապա մոծակը, խայթելով առողջ մարդուն, այդ ուղիով վարակում է այլ մարդկանց»,– ասաց Չախմախչյանը։
Տենդի տարածողը Aedes aegypti ցեղի մոծակներն են, որոնք Հայաստանում չկան, և հիմնականում այդ տեսակները բնորոշ են վերոնշյալ տարածաշրջանների երկրներին։ Ուստի մտահոգություններ կարող են չլինել, սակայն դա չի նշանակում, որ հայ զբոսաշրջիկը, օրինակ, Եգիպտոսում կարող է զերծ մնալ այդ մոծակի խայթոցից։
Հետևաբար Թաիլանդ, Ինդոնեզիա, Եգիպտոս և նման այլ երկրներ մեկնելիս պետք է հետևել մի քանի կանոնների։
Գրիպ չկա, բայց ՀՀ-ում շրջանառվող շնչառական վարակների տեսակները շատացել են․ ԱՆ
«Եթե մարդիկ մեկնում են ծովին մոտ վայրեր, պետք է իմանան, որ մոծակների ձվադրումը լինում է այդ խոնավ վայրերում։ Պետք է խուսափել ճահճուտ տեղերից։ Մոծակները ակտիվանում են երեկոյան ժամը 8–10–ը և առավոտյան 4–6–ն ընկած ժամանակահատվածում։ Խայթոցներից զերծ մնալու համար տարածքի (հյուրանոց, տուն) պատուհանները պետք է ցանցերով պաշտպանված լինեն։ Կարելի է նաև կիրառել հատուկ սարքեր մոծակների դեմ, օգտագործել լոսյոններ, քսուքներ, նյութեր, որոնք վանում են մոծակներին։ Նաև կարևոր է երկար հագուստը, որը կփակի մարմնի բաց մասերը` կանխելով խայթոցը»,–խորհուրդ է տալիս Չախմախչյանը։
Ընդհանուր առմամբ դենգե հիվանդությունն ընթանում է ավելի թեթև, հնարավոր է` նույնիսկ ախտանշաններ չլինեն, բայց բարդացման դեպքում էլ կարող է հասցնել ընդհուպ մինչև մահվան։ Ուստի անհրաժեշտ է իրազեկված լինել, որպեսզի վարակվելու դեպքում հնարավոր լինի կանխել բարդությունները։
ՀՀ–ում 100 000–ից ավելի մարդ է վարակված վիրուսային հեպատիտով. ինչպես կանխել հիվանդությունը
Լրահոս
0