00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենց այնպես փող են տալիս. Ջերմոցային ասոցիացիայի նախագահը` կառավարության նոր ծրագրի մասին

© Sputnik / Asatur YesayantsՋերմատուն. արխիվային լուսանկար
Ջերմատուն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2023
Ջերմատուն. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կառավարությունը աջակցման ծրագրի շրջանակում գումար է տալիս բանկերին, բայց շահառուները չեն կարողանում գումարը վերցնել բանկերից։ Հայաստանի ջերմոցային ասոցիացիայի նախագահը խոսում է ծրագրի բացերի մասին։
Ջերմոցային տնտեսության զարգացման համար կառավարության կողմից տրամադրվող գումարը իր նպատակին չի ծառայել և չի ծառայելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը` անդրադառնալով կառավարության համապատասխան որոշմանը։
Գործադիրը ջերմատների կառուցման համար պատրաստվում է տրամադրել 158.3 մլն դրամ։ Նախատեսվում է յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով և 3 մլրդ դրամի չափով, որը համապատասխանում է շուրջ 4 հա մակերեսով ջերմատան կառուցմանը։

«Ես տարբեր կառավարություններին հայեցակարգ եմ ուղարկել, ծրագրեր եմ ուղարկել, մի անգամ չկարողացա հետները հանդիպել, որ ասեմ` հենց այնպես փողերը տալիս են։ Այդ փողերը տալիս են, բայց փողը բանկերից վերցնել չի լինելում»,– նշեց Գևորգյանը։

Ասվածի ապացույցն այն է, որ 1 հա ջերմատուն կառուցելու համար անձը դիմել է բանկին, սակայն բանկից 20 տոկոս կանխավճար և 30 տոկոս գրավ են պահանջել։ Գևորգյանի խոսքով` ոչ ոքի չի հաջողվել ստանալ նման վարկեր։
«Կառավարությունից միայն գումար են տալիս, բայց հասկանալի չէ, թե կոնկրետ ինչի համար են տալիս, այդ ջերմոցը ինչի համար է սարքվելու և ինչ պետք է արտադրի, որ դա արտահանվի»,– նշեց նա։
Ըստ ասոցիացիայի նախագահի` առաջին հերթին կարևոր է, թե որտեղ է կառուցվում ջերմատունը։
«Մեզ պետք է ջերմատուն կառուցել լեռնային գոտիներում։ Այնտեղ օդը, ջուրը մաքուր է, և մենք կկարողանանք օրգանիկ գյուղմթերք արտադրել, որ կարողանանք արտահանել։ Այսօր ոչ ոքի հետ, նաև Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ՀՀ–ն մրցունակ չէ։ Գազի գները թանկ են, ինքնարժեքը թանկ է նստում մեզ վրա»,–ասաց նա։
Շատ կարևոր է նաև, թե ինչ է աճեցվում ջերմոցում։ Հայաստանում հիմնականում ջերմատներում աճեցվում է 60 տոկոս բանջարեղեն և 40 տոկոս ծաղիկ։ Սակայն այսօր, Գևորգյանի դիտարկմամբ, և՛ արաբական երկրներում, և՛ Եվրոպայում մեծ պահանջարկ ունի օրգանիկ գյուղմթերքը, որը հնարավոր է բարձր գնով վաճառել։
Իսկ ջերմոցներում հնարավոր է այդ գյուղմթերքն արտադրել, եթե ջերմատունը լինի լեռնային գոտում` հատկապես Սյունիքում, որը մոտ է Իրանի սահմանին, և այնտեղից հնարավոր է արտադրանքը հեշտությամբ արտահանել արաբական երկրներ։

«Լեռնային գոտում ջերմատուն կարող է կառուցել գյուղացին, որը, սակայն, չունի այնքան ֆինանսական միջոց, որ ջերմատան կառուցման համար 20 տոկոս կանխավճար տա և 30 տոկոս գրավ դնի։ Հետևաբար կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի հենց այս կարևոր հանգամանքի վրա»,– նշեց մեր զրուցակիցը։

Թե ովքեր են վերցնում ջերմոցային տնտեսության զարգացման համար առաջարկվող վարկերը, Ջերմոցային ասոցիացիայի նախագահն ինքն էլ չգիտի։ Իր առաջարկած տարբերակի` լեռնային գոտիներում ջերմատների կառուցման համար էլ աշխատանք, ծրագիր, ներդրում և ֆինանսավորում է անհրաժեշտ։
Ինչ վերաբերում է արտասահմանյան ներդրողներին, Գևորգյանը ընդգծում է, որ շատերը, ներքաղաքական վիճակով պայմանավորված, վախենում են և այդ ուղղությամբ քայլեր չեն անում ՀՀ–ում։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը ջերմոցային տնտեսության զարգացման համար պարբերաբար աջակցության ծրագրերով և նախագծերով է հանդես գալիս։ Ավելի վաղ «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրն էր իրականացվում։
Լրահոս
0