00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ–ի՝ Սև ծովում հացահատիկով նավերը պաշտպանելը Անկարայի համար կարող է վտանգավոր լինել

© Sputnik / Бурджу Окутан / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրք դիվանագետը իրատեսական չի համարում հացահատիկով բեռնված նավերի ուղեկցումը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ–ի անդամ երկրների նավերով Սև ծովում հացահատիկով բեռնված նավերի ուղեկցումը կխախտի Մոնտրյոյի կոնվենցիան, Թուրքիան վտանգավոր իրավիճակում կհայտնվի։ Այս մասին գրում է Milliyet թերթը։
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ–ի զորքերի նախկին հրամանատար, ԱՄՆ ՌԾՈւ–ի պաշտոնաթող ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ի երկրները կարող են ուղեկցել Սև ծովում հացահատիկով նավերը և վտանգի դեպքում կրակ բացել Ռուսաստանի ՌԾՆ–ի ուղղությամբ։
«Նման քայլի իրագործումը կնշանակի Մոնտրյոյի կոնվենցիայի խախտում, իսկ Թուրքիան կարող է վտանգավոր իրավիճակում հայտնվել, եթե ՆԱՏՕ–ի նավերն անցնեն թուրքական նեղուցներով և Սև ծով դուրս գան», – նշել է թերթը։
Ռուսաստանում Թուրքիայի նախկին դեսպան և ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Հուսեյն Դիրիյոզը քիչ հավանական է համարում ՆԱՏՕ–ի կողմից Սև ծովում հացահատիկով բեռնված նավերի ուղեկցման գաղափարի իրականացումը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարել էր, որ չի ցանկանում դաշինքի կազմ ընդունել մի երկրի, որը առճակատման մեջ է Ռուսաստանի հետ և իրավիճակը վերածել ՆԱՏՕ–Ռուսաստան հակամարտության։ Այդ պատճառով չեմ կարծում, որ այդ գաղափարը շատ համախոհներ ունենա», – ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ–ին անդամակցելուց բացի Թուրքիան որպես երկիր, որը իրականացնում է Մոնտրյոյի կոնվենցիայով դեպի Սև ծով հասանելիություն տրամադրելու ռեժիմը, պետք է հետագայում ևս զգույշ գործի այդ առումով։
ՌԴ–ն հնարավոր է համարում Թուրքիայի հետ հացահատիկի նոր գործարքի հնարավորությունը․ ՌԴ ԱԳՆ
«Մոնտրյոն պետք է անշեղորեն կատարվի։ Հացահատիկային գործարքն իրականացվել է ՄԱԿ–ի ղեկավարության ներքո, և ՄԱԿ–ը պետք է հետագայում ևս դեէսկալացիայի կենտրոնում գտնվի։ ՆԱՏՕ–ի մանդատը կայանում է նրանում, որ պահպանի և պաշտպանի դաշինքի երկրներին», – ասել է Դիրիյոզը։
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն պահպանում է առևտրային նավերի` նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում, սակայն բոլորի համար տարբեր պայմաններ են գործում։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը 3 շաբաթ ժամկետով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան կարող է արգելել կամ սահմանափակել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։
Լրահոս
0