00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետի խոսնակն արձագանքել է անհետ կորածների ծնողների ակցիային

© Photo : press office of Shirak municipality Նազելի Բաղդասարյան
 Նազելի Բաղդասարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Բաժանորդագրվել
Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում է անհետ կորածների և զոհվածների ծնողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում նախատեսի անհետ կորածների ծնողների հետ, ապա այդ մասին հրապարակային կտեղեկացվի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը, քանի որ Փաշինյանը նրանց դեռ չի ընդունել։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում է անհետ կորածների և զոհվածների ծնողների հետ։ Առաջիկայում եթե հանդիպում նախատեսվի, հրապարակային այդ մասին կտեղեկացվի»,– ընդգծեց Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
Լրահոս
0