00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երեխեքն ասում են` լուր բերե՞լ ես պապայից». անհետ կորածների ծնողները կոչով դիմեցին բոլորին

© Photo : provided by Lilian GalstyanԱնհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան Երևանում
Անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան Երևանում
Բաժանորդագրվել
Ծնողները նշեցին, որ իրենց համար հաճելի չէ, որ իրենք փողոց են փակում, բայց այլ ելք չունեն։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը կոչ են անում զոհված և անհետ կորած մյուս զինծառայողների ծնողներին միանալ իրենց ակցիային, որպեսզի բոլորի ձայնը լսելի դառնա։
Նշենք, որ ծնողները փակել են Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը։ Խոստանում են` չեն բացելու, քանի դեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց չի ընդունել իրենց։
Ծնողները նախորդ շաբաթ ևս փակել էին Բաղրամյան–Պռոշյան պողոտան։ Այն ժամանակ նրանք դադարեցրեցին ակցիան` պայմանով, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմից որևէ մեկն ընդունելություն կկազմակերպի։
«Անհետ կորածների ծնողներ, գերեվարվածների ծնողներ, միթե՞ դուք այսքանը չեք տեսնում ։ Հարմարվե՞լ եք ձեր երեխեքի կորստի հետ։ Ոտքի կանգնե՛ք։ Մի հարց պետք է լուծվի՞, թե՞ ոչ։Ինչքան լռենք, այնքան չեն գալու մեր երեխեքը»,–ասաց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
Ծնողները նշեցին, որ իրենց համար հաճելի չէ, որ իրենք փողոց են փակում, բայց այլ ելք չունեն։
«Մեզ համար հաճելի՞ է, որ ես տարիքով կին եկել, այս տաք ասֆալտի վրա կանգնել եմ։ Ինքը (Նիկոլ Փաշինյանը,–խմբ.) չի բարեհաճում իջնի երկու բառ մեզ խաբի։ Մենք իրեն ընտրեցինք երկիրը շենացնելու, ոչ թե կործանելու համար... մենք գնում ենք տուն, մեր քյորփա երեխեքն ասում են` տատի պատասխան բերե՞լ ես պապայից։ Տատին պատասխան ստանո՞ւմ է, որ երեխուն պատասխան տա։ Երեք տարի է մեզ սպանում են»,– ասաց անհետ կորած ծնողներից մեկը։
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
Լրահոս
0