00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապիկյանը համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպանի հետ

© Photo : ՀՀ ՊՆ/MoD of ArmeniaՍուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Սուրեն Պապիկյան
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության ոլորտի համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապիկյանն այսօր է ընդունել Հնդկաստանի դեսպանին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of ArmeniaՀնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհա
Чрезвычайный и полномочный посол Индии Нилакши Саха Синху на встрече с министром обороны Суреном Папикяном (24 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհա
Հիշեցնենք, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի օգոստոսի 31-ին։ Այս ընթացքում երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 հուշագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական ոլորտը, բարձր տեխնոլոգիաների, կրթական և այլ ոլորտները։ Բացի այդ, երկկողմանի փոխգործակցության մասին կողմերը 5 արձանագրություն և 14 համաձայնագիր են ստորագրել։
Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ. դեսպան
2022 թվականի հուլիսին հնդկական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմական մատակարարումների հարցը քննարկելու նպատակով այցելել է Նյու Դելի։
Ըստ «The Sentinel»-ի` հայ գործընկերները ներկայացրել են այն զենքերի ցանկը, որոնք ուզում են ձեռք բերել։ Պարբերականը չէր պարզաբանել, թե սպառազինության և ռազմական տեխնիկայի կոնկրետ որ տեսակներն են եղել ցուցակում, սակայն, որոշ տվյալների համաձայն, առանցքային տեղ են զբաղեցրել անօդաչու թռչող սարքերը:
Երևանը պաշտոնապես չհաստատեց այդ տեղեկությունը, բայց նաև չհերքեց։
2022-ի հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: Այցը բավականին հագեցած էր։ Հոկտեմբերի 18-ին Պապիկյանը բանակցություններ վարեց հնդիկ գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցեց «Defexpo 2022» պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Նույն օրը «Pinaka» ՀԿՌՀ-ներն արտադրող հնդկական «Solara Group» ընկերության ղեկավարը հայտնեց, որ ընկերությունը պատվեր է ստացել Հայաստանից, և մատակարարումների մասին համաձայնագիր է կնքվել երկու տարով։ Արձակման կայանքների քանակը չբարձրաձայնվեց։
Եվս մեկ պայմանագրի մասին հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Ի սկզբանե դրանք արտադրվել են քարշակվող տարբերակով, սակայն նույն հնդկական ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Հայաստանը կստանա այդ զենքերի ինքնագնաց տարբերակները։ Հաղորդվում էր նաև, որ հրետանային սարքավորումների մատակարարման պայմանագիրը գնահատվում է 150 մլն դոլար, մատակարարումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում:
Լրահոս
0