00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կանոնավոր կոնտեյներային նավ է գործարկել Բաթումի և Նովոռոսիյսկի միջև. մանրամասներ

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցՆովոռոսիյսկի նավահանգիստ
Նովոռոսիյսկի նավահանգիստ - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Նովոռոսիյսկի նավահանգիստ
Բաժանորդագրվել
Երթուղու նպատակն առաջին հերթին հայ բեռնափոխադրողներին օգնելն է, այն նրանց թույլ կտա որոշակի կայունություն ապահովել։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական ընկերությունը Բաթումի և Նովոռոսիյսկի միջև կանոնավոր կոնտեյներային նավ է գործարկել շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ: Հայաստանից Ռուսաստան բեռների փոխադրման ամբողջ մուլտիմոդալ գործընթացում ծովային փոխադրումը սուբսիդավորում է երկրի ղեկավարությունը։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց «C&M International« տրանսպորտային ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը։
Այս ընկերությունը ընթացիկ տարվա ապրիլին հաջողությամբ փորձնական բեռնափոխադրումներ է իրականացրել ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստից դեպի վրացական Բաթում նավահանգիստ և հակառակ ուղղությամբ։ Այդ ժամանակից ի վեր նշված երթուղով փոխադրումները դարձել են կանոնավոր։
«Մենք կանոնավոր ուղերթեր ենք իրականացնում շաբաթական մեկ անգամ։ Բեռների անվանացանկն ընդլայնվում է, շատերն արդեն հասկանում են այս երթուղու առավելությունները, գործընթացը կայուն ընթացք ունի։ Շատ հայտեր կան օգոստոսի և սեպտեմբերի համար»,-ասաց Իլոյանը։
Նրա խոսքով՝ երթուղին ևս մեկ ճանապարհ է, որը թույլ է տալիս բեռնաթափել Վերին Լարսի անցակետը, ինչպես նաև այլընտրանքային երթուղի ընտրելու հնարավորություն է տալիս փոխադրողներին։
Իլոյանն ընդգծեց` երթուղին շահավետ է, այսուհետ փոխադրողների տրամադրության տակ իրենց բեռները տեղափոխելու լրացուցիչ ճանապարհ կա։
Նա պարզաբանեց, որ նավի վարձակալությունը փոխադրողների համար անվճար է, քանի որ ծովային ճանապարհը սուբսիդավորում է պետությունը։ Բեռնափոխադրողները վճարում են միայն Հայաստանից Բաթում և Նովոռոսիյսկից ՌԴ այլ քաղաքներ ցամաքային փոխադրման համար:
«Ցամաքային բեռնափոխադրումների արժեքը կախված է քաշից, բեռի տեսակից։ Միասնական թիվ չկա, յուրաքանչյուր բեռ անհատական է»,-ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
ՀՀ-ն Լարսին այլընտրանք է գործարկում. ինչ առավելություն ունի Վրաստանից ՌԴ ծովային ճանապարհը
Այժմ այս ճանապարհը հիմնականում օգտագործվում է արդյունաբերական բեռների տեղափոխման համար, սակայն լինում է նաև սննդամթերք, խմիչք։ Վերջերս հայտեր են լինում նաև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների փոխադրման համար։
Նավը նախատեսված է 520 TEU-ի համար (մեկ TEU-ն համարժեք է 20 ոտնաչափ երկարությամբ ստանդարտ կոնտեյների ծավալին (մոտ 12 տոննա. խմբ.):
Իլոյանը նշեց, որ նավի ծանրաբեռնվածությունը տարբեր է լինում` կախված ուղերթից, նայած, թե բեռների տերերը որքան արագ են հասցրել ձևակերպել փաստաթղթերը, և մի շարք այլ գործոններից: Ծանրաբեռնվածությունը տատանվում է 20-70%-ի միջակայքում։
Բաթում-Նովոռոսիյսկ անցումը տևում է 18-22 ժամ: Անհրաժեշտության դեպքում նավը կարող է ավելի արագ (առանց վառելիքը խնայելու) կամ ավելի դանդաղ ընթանալ, տարբերությունը 2-3 ժամ կլինի: Նովոռոսիյսկում բեռնաթափումը 8-12 ժամ է տևում: Կարգավորված, համակարգված աշխատանքի դեպքում այդ երթուղով Երևանից Մոսկվա բեռների մատակարարումները 5-7 օր են տևում։
Կոնտեյներային նավը ամենաունիվերսալ տրանսպորտն է, կարող է տարբեր տեսակի բեռներ տեղափոխել՝ ցանկացած բան: Այս երթուղու գլխավոր նպատակն է օգնել հայ բեռնափոխադրողներին բեռնափոխադրումների կայունության ապահովման առումով։
Փաշինյանի խնդրանքը հաշվի է առնվել. Վերին Լարսում հաջողվել է թողունակության ռեկորդ սահմանել
Լրահոս
0