00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում արհեստական բանականությունն արագ կբացահայտի կեղծ նպաստառուներին

© Unsplash / Kelly SikkemaՀամակարգչի դիմաց նստած կին
Համակարգչի դիմաց նստած կին - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Համակարգչի դիմաց նստած կին
Բաժանորդագրվել
Տանը նստած քաղաքացին արհեստական բանականության շնորհիվ կարող է հաղորդագրություն ստանալ, որ ներառվել է սոցիալական որևէ ծրագրում։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արհեստական բանականությունն այսուհետ արագ «կբացահայտի» սոցիալական ապահովության ոլորտում բոլոր այն կեղծարարներին, որոնք փորձում են իրենց ներկայացնել խոցելի խավ ու նպաստ ստանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Նորք» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։
«Երբ առաջին անգամ կիրառեցինք արհեստական բանականության այս մոդելը, այն ուղղված էր հենց բացահայտելու կեղծիքը։ Պետական ծառայություններից որոշ օգտվողներ փորձում են այնպիսի տվյալներ ցույց տալ, թե իբր իրենք խոցելի խավ են, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Նրանք այդպիսով սահմանափակում են իրապես կարիք ունեցողների` աջակցություն ստանալու հնարավորությունը»,– ասաց Պարզյանը։
Ըստ նրա` սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններն իսկապես թվային նոր մոդելավորումների կարիք ունեն։ Այդ պատճառով էլ «Նորք» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը պետական համակարգում արհեստական բանականության կիրառումը սկսեց դեռ նախորդ տարվանից։
Այժմ գործող մոդելը դեռ վերլուծություններ է կատարում, որը հեղինակները ցանկանում են ավտոմատացնել։ Արդյունքում կստացվի սոցիալական կարիքի գնահատման ամբողջական մոդելավորում և ռեֆորմ։
ԱՊՊԱ-ն արվում է՝ հաշվի առնելով նաև արհեստական բանականության «խորհուրդները»
Աշնանն արդեն փորձնական կկիրառվի այս ավտոմատացված մոդելը, որը խոցելի խավերին կորոշի, կթիրախավորի, կխմբավորի։
«Մենք պետք է վստահ լինենք այս մոդելի ճշգրտության վրա, այդ պատճառով այն անընդհատ մշակման կարիք կունենա»,– ընդգծեց Պարզյանը։
Նրա խոսքով` թվային մոդելավորման նպատակը ոչ թե թղթաբանությունն ուղղակի էլեկտրոնային սարքելն է, այլ քաղաքացի–պետություն փոխհարաբերությունները վերամոդելավորելը։
«Օրինակ` քաղաքացիները, տանը նստած, կարող են հաղորդագրություն ստանալ այն մասին, որ իրենք ներառվել են ինչ–որ թիրախային խմբի ծրագրում։ Այսինքն` ոչ թե քաղաքացին պետք է գնա դեպի պետություն, այլ պետությունը գտնի կարիք ունեցող քաղաքացուն։ Ավելին` մենք խոցելի խավերին արդեն կարող ենք այսպես կոչված «գունավորել», օրինակ` ծայրահեղ խմբի մեջ գտնվողներ և դրան հաջորդող խմբերի մեջ գտնվողներ և այլն»,– նշեց «Նորք» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենը։
Նա տեղեկացրեց, որ զուգահեռ ընթանում է նաև անձի զբաղվածության հարթակի ստեղծումը։ Այն հնարավորություն կտա քաղաքացիներին մուտքագրել իրենց տվյալները և արհեստական բանականության առաջարկած ավտոմատ համակարգի համադրման միջոցով տեսնել` ինչ աշխատանք է իրենց առաջարկվում աշխատաշուկայում։
«Դա և՛ գործատուների համար է շատ արդյունավետ, և՛ քաղաքացիների։ Շատ մասնագիտություններ արդեն մրցունակ չեն, և այդ պատճառով շատերը չենկարողանում աշխատանք գտնել ու դառնում են խոցելի։ Արդյունքում մասնագիտությունը փոխելու կարիք է առաջանում»,– նշեց Պարզյանը։
Նա վստահեցրեց, որ արհեստական բանականությամբ ստեղծված մոդելները կիրառելով` մեկ տարվա գործը հնարավոր է անել մի քանի շաբաթում` տվյալների ամբողջ բազան ճշգրիտ վերլուծելով։
Արհեստական բանականությունը կգնահատի եկամուտները, կորոշի` վարկունակ եք, թե ոչ. քննարկում
Լրահոս
0