00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոռ Սուջյանն ու Միքայել Ոսկանյանը չեղարկել են մեծ համերգը` աջակցություն հայտնելով Արցախին

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Ոսկանյան
Միքայել Ոսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Միքայել Ոսկանյան
Բաժանորդագրվել
Թառահար Միքայել Ոսկանյանն էլ կմիանա ի աջակցություն Արցախի անցկացվող ակցիաներին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Գոռ Սուջյանի ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի մեծ համերգը չեղարկվել է ի աջակցություն Արցախի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը։
«AFTERPARTY» խորագրով համերգը պետք է կայանար հուլիսի 30-ին կանանց և նորարարության «FemInno» կոնֆերանսի շրջանակում։
«Կազմակերպիչների հետ որոշում կայացվեց չեղարկել համերգը, բայց ավելի փոքր ելույթները չենք չեղարկի, որովհետև կարծում ենք, որ ակցիաներին զուգահեռ պետք է տարածվի նաև հայկական մշակույթը»,– նշեց երաժիշտը։
Ոսկանյանը տեղեկացրեց, որ ինքն էլ կմիանա ակցիաներին, քանի որ միշտ սատարում է Արցախին ու արցախցիներին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Տևական ժամանակ է` Երևանում ակցիաներ են իրականացվում ի աջակցություն Արցախի։ Այսօր «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները, միանալով համաժողովրդական շարժմանը, կարճ ժամանակով փակեցին Երևանի մի քանի փողոցները` նշելով, որ իրենց այցիայի նպատակն է Հայաստանի քաղաքացիներին, երևանցիներին իրազեկել, թե ինչ վիճակում են Արցախի մեր հայրենակիցները:
Լրահոս
0