00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երասխի ողբերգական վթարից մահացածները եղբայրներ էին. այդ օրը նրանցից մեկի բանակի քեֆն էր

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAДорожно-транспортное происшествие на дороге Арташат-Шаумян (18 июля 2023). Арарат
Дорожно-транспортное происшествие на дороге Арташат-Шаумян (18 июля 2023). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Բաժանորդագրվել
Մասիսը տեղում է մահացել, իսկ մեծ եղբայրը` հիվանդանոցում։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացած Մասիս Ժուռոյանն ու Շանթ Ժուռոյանը Փոքր Վեդիի բնակիչներ էին: Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը NEWS.am-ին ասել է, որ նրանք հարազատ եղբայրներ էին:
«Երկու եղբայրներից Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ «Արարատ» ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,- պատմել է նախկին գյուղապետը:
Նա ասել է, որ եղբայրներն ամուսնացած չէին:
Նշենք, որ խոշոր ավտովթարի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 14 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրահոս
0