00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

6 ամսում տարբեր հանցագործություններով պետությանը պատճառած վնասը 15 մլրդ դրամից ավել է. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
ՀՀ ԱԱԾ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին այս տարվա առաջին 6 ամսում փոխանցվել է 637 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 273 քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. 2023թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 15 մլրդ 679 մլն 975 հազար դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս գումարից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 11 մլրդ 567 մլն 717 հազար դրամ, իրավաբանական անձանցը` 1 մլրդ 315 մլն 460 հազար դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 2 մլրդ 796 մլն 797 հազար դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 637 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 273 քրեական վարույթ։
«Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 164 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում։ Նշվածդեպքերից 64-ը պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների դեպքեր են, 74-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, 19-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 7-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին»,– հայտնում է ԱԱԾ–ն։
Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 56 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 50-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման կամ իրացման, 15-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։
«Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում եղել են 1194 քրեական վարույթներ, որոնցից վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 318 քրեական վարույթ, 78 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 508 քրեական վարույթ, իսկ թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 71 քրեական վարույթ` 117 անձանց նկատմամբ։
Դրանցից կարճվել է 45-ը, 488 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 90 քրեական վարույթ միացվել է վարչությունում քննվող այլ քրեական վարույթների, վարութային և ապացուցողական գործողություններն ավարտվել են 391 վարույթով, իսկ 109 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է:
Նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 56 մլն 72 հազար դրամը:
Լրահոս
0