00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա թատերական ներկայացում է, որի ՕԳԳ–ն զրո է. քաղաքագետը` Արցախի նախագահի նստացույցի մասին

Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Բաժանորդագրվել
Արմեն Բադալյանը վստահ է, որ Արցախի ղեկավարությունը մեղսակից է այն իրավիճակի համար, որն այսօր տիրում է Արցախում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Արցախի նախագահի ու մյուս պաշտոնյաների նստացույցը պարզապես թատերական ներկայացում է, որի օգտակար գործողության գործակիցը զրո է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը։
Հայտնել ենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է անժամկետ համաժողովրդական շարժում, որից հետո մարդիկ նստացույց էին սկսել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17–ին միացել է նստացույց անողներին։
«Նստացույց են անում, որ ի՞նչ անեն։ Դրանով ի՞նչ են ուզում ցույց տալ։ Հատկապես, երբ նրանց վերջին հանրահավաքի ժամանակ իրենց խոսքում որևէ քննադատություն չկար Հայաստանի ղեկավարության հասցեին, որոնք հիմնական մեղավորներն են Արցախում ստեղծված իրավիճակի համար»,– նշեց քաղաքագետը։
Նա համոզված է, որ Արցախի ղեկավարությունն ու հատկապես նախագահը հավասարաչափ մեղավոր են այն իրավիճակի համար, որն այսօր տիրում է Արցախում։ Այս ամեն, ըստ Արմեն Բադալյանի, արվում է, որպեսզի մեղավորությունն ինչ–որ ձևով շրջանցվի կամ թաքցվի։
«Շատ տրամաբանական է, որ նրանց պահվածքը հանգեցնում է քննադատության, որովհետև մարդիկ ի վերջո հիմար չեն, ամեն ինչ տեսնում և հասկանում են։ Գուցե շատ խորությամբ չգիտեն Արցախի հարցի ներքին բանակցային գործընթացը, բայց նրանք տեսնում են, որ Արցախի ղեկավարությունը փոխանակ քայլեր ձեռնարկի` նստացույց է անում։ Նրանք լավ հասկանում են, որ Արցախի այսօրվա ղեկավարությունը չի կարող քայլեր ձեռնարկել, քանի որ համամեղսակից է»,– նշում է քաղաքագետը։
Իսկ եթե Արցախի բնակչությունն իսկապես ուզում է արդյունքի հասնել և բացել Լաչինի միջանցքը, ապա պետք է դիմի ավելի կտրուկ քայլերի։
«Նրանք պետք է հեռացնեն Արցախի նախագահին, խորհրդարանի միջոցով ընտրեն նոր նախագահ։ Վերջինս պետք է փոխի ուժային կառույցների ղեկավարներին և ուժով բացի Լաչինի միջանցքը»,– կարծում է նա։
Մնացած բոլոր գործողություննը, ըստ քաղաքագետի, ընդամենը PR քայլեր են, որոնք ուղղված են Արցախի իշխանությունների վարկանիշի պահպանությանը, բայց ոչ Արցախի հայության փրկությանը։
Արցախում վաղվանից համաժողովրդական անժամկետ շարժում է մեկնարկում. պետնախարար
Նա չի ընդունում նաև այն մոտեցումը, թե Արցախում ղեկավարության փոփոխությունը կարող է ավելի վատացնել տիրող իրավիճակն ու անգամ վտանգել մարդկանց կյանքը։
«Ոչ մի բան էլ տեղի չի ունենա` հաշվի առնելով նաև այն, որ ժողովուրդն այս պահին անվտանգ է, քանի որ գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո»,– կարծում է քաղաքագետը։
Նա հիշեցնում է, որ Արցախում ընտրությունների համար իրավական դաշտն արդեն պատրաստ է, օրենքների համապատասխան փոփոխությունները կատարված են։ Եթե Արցախում նոր ընտրություններ լինեն, կլինեն ոչ թե համաժողովրդական փակ քվեարկությամբ, այլ խորհրդարանի փակ գաղտնի քվեարկությամբ։ Այնպես որ, դա 5 րոպեի գործ է։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան
Լրահոս
0