00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես «գինեսեր» զբոսաշրջիկներ ներգրավել. գերմանացի փորձագետները՝ հայ գործընկերներին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում գինու տուրերի թիվը շատ աճել է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նախ, պետք է շարունակել բարձրացնել գինու որակը, երկրորդ՝ զարգացնել կոոպերատիվները, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի թե՛ գինին շուկայում առաջ մղել, թե՛ տուրեր ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հայաստանում «գինու» զբոսաշրջիկների թիվը 2011 թվականից ի վեր 10 անգամ աճել է՝ մոտ 5 հազարից հասնելով 50 հազարի։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը՝ Հայաստանում գինեգործների համար նախատեսված կարճաժամկետ ամառային դասընթացների ժամանակ, որոնք մեկնարկել են հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ջանքերով:
Բուն դասընթացը կազմակերպել էին Հայաստանի Ազգային ագրարային համալսարանը և Գայզենհայմի համալսարանը (Գերմանիա), որոնք համագործակցում են արդեն երկար տարիներ: Ագրարային համալսարանում գործում է Գայզենհայմի հետ համատեղ խաղողագործության, գինեգործության և գինու բիզնեսի մագիստրատուրա:
Դասընթացները նախատեսված են թե՛ ուսանողների, թե՛ մասնագետների համար: Թեմաների թվում են խաղողի այգիների մշակման նոր մեթոդները, գինին արտասահմանյան շուկաներ հանելու մարքեթինգային ռազմավարությունները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացումը:
«2011 թվականին, մեր գնահատականներով, Հայաստան է այցելել ընդամենը մոտ հինգ հազար գինու զբոսաշրջիկ, 2021 թվականին նրանք արդեն 50 հազարից ավելի են եղել»,-նկատեց Մուրադյանը։
Այս ուղղության նկատմամբ հետաքրքրության աճի մի քանի պատճառ կա, ամենաակնհայտներից մեկը գինու որակի բարձրացումն է։ Այս մասին դասախոսության ժամանակ նշեց Գայզենհայմի (Գերմանիա) համալսարանի գինու միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Յոն Հանֆը։ Մագիստրատուրայում դասավանդելու համար նա Հայաստան է գալիս 2008 թվականից ի վեր։
Այն ժամանակ, հիշում է նա, երբ հայ գործընկերներն իրեն քաղաքից դուրս էին տանում, ծրագրի պարտադիր կետերից մեկը ճանապարհին կանգ առնելն ու «Կոկա-կոլայի» պլաստիկ շշերի մեջ լցված տնական գինի գնելն էր, որոնք ժամեր շարունակ մնացել էին արևի տակ (լավագույն դեպքում՝ ծածկի տակ)։ Այնուհետև պետք էր գոհ դեմք ընդունել և գովել գինին։
Արագածոտնի գինիները կարտահանվեն եվրոպական մի շարք երկրներ
«15 տարի առաջ, երբ հայ ուսանողներին խնդրում էի նշել իրենց սիրելի գինիները, նրանցից ոչ մեկը տեղական անուններ չէր նշում։ Հիմա դրանք արժանիորեն սիրում ու գնահատում են։ Բավականին կարճ ժամանակահատվածում հայկական գինին որակապես փոխվել է»,-նկատեց Հանֆը։
Մի շարք ծրագրերի շնորհիվ փոքր արտադրությամբ գինեգործները նույնպես կարողացել են բարելավել որակը և ընտանեկան արտադրություններ բացել։ Նրանք շահավետ պայմաններով ժամանակակից սարքավորումներ են ստացել (խաղողճզմիչներ, գինենյութերի պահպանման ցիստեռններ), ինչպես նաև մարքեթինգի դասընթացներ են անցել։ Ոմանք սկսել են գինեգործարաններից բացի նաև ընտանեկան ռեստորաններ բացել, ոմանք էլ՝ գինու համտեսման վայրեր՝ սրահներում կամ բացօթյա: Մասնավորապես, Հայաստանի գյուղերում ընտանեկան ռեստորանների (գաստրոբակերի) զարգացման ծրագիրն իրականացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ։ Տարբեր տարիների իրականացվել են մի շարք այլ ծրագրեր ևս։
Ներկայումս, նշեց Մուրադյանը, հիմնադրամի առաջնահերթ խնդիրներից է գինու որակի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, քանի որ երկրում արդեն ավելի քան 150 արտադրող է գործում, որոնց 85 տոկոսը՝ փոքր: Բացի այդ, հիմնադրամն այս կերպ նախատեսում է աջակցել կոոպերատիվների զարգացմանը ինչպես խաղողի մշակման, այնպես էլ խմիչքի արտադրության և իրացման համար:
Մասնավորապես գերմանական շուկայում, որն աշխարհում երրորդն է գինու ներմուծման ծավալներով, արտադրանքի ավելի քան 10%-ը վաճառվում է մանրածախ բիզնեսի խոշոր կոոպերատիվ ցանցերի միջոցով (Edeka և Rewe): Զարգացած են նաև խաղողագործների կոոպերատիվները։ Նրանց բաժին է ընկնում արտադրության զգալի մասը ոչ միայն Գերմանիայում, այլև Ֆրանսիայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում։
Այս և այլ հարցերում իրենց փորձը գերմանացի մասնագետները հայ ուսանողներին և արտադրողներին կներկայացնեն դասընթացների ընթացքում՝ ինչպես լսարաններում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի արտադրամասերում և խաղողի այգիներում:
Լրահոս
0