00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի «Մուրացան» ԲԿ-ում կբացվի ախտորոշման առաջին ՄՌՏ սարքավորումը․ ՎԻՎԱ ծրագրեր

© Sputnik / Andranik GhazaryanԱսուլիսի ժամանակ
Ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
Հիմնադրամը մտադիր է պարբերաբար բարեգործական ակցիաներ իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հոդերի ախտորոշման առաջին ՄՌՏ սարքավորումն այսօր կներկայացվի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ ՎԻՎԱ (բժիշկներ և կամավորներ Հայաստանի համար) հիմնադրամի աջակցությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց հիմնադրամի նախագահ, թերապևտ Տատյանա Հովհաննիսյանը։
«Մեր հիմնադրամն արդեն վերապատրաստել է մասնագետների, ինչպես նաև բժշկական սարքավորումների ինժեների, որն այդ նպատակով մեկնել է Մոսկվա։ Մենք կհամակարգենք այդ նախագիծը», - ասաց Հովհաննիսյանը։
30 մլն ռուբլի (մոտ 320 հազար դոլար) արժողությամբ սարքավորումները հիմնադրամը նվեր է ստացել ու որոշել է հանձնել այն հոսպիտալին։ Բացի այդ, այսօր երեկոյան Երևանի Seasons այգում տեղի կունենա «Ծառայություն» լուսանկարների ցուցահանդեսը: Դրանում ներկայացված են նկարչուհու լուսանկարները Լեռնային Ղարաբաղից։
© Sputnik / Andranik GhazaryanՏատյանա Հովհաննիսյան
Руководитель благотворительного фонда ВИВА Татьяна Оганесян на пресс-конференции (17 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Տատյանա Հովհաննիսյան
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին հիմնադրամի շրջանառությունը կազմել է 1 մլն դոլար, որից 600 հազար դոլարը՝ ֆինանսական օգնություն, մնացածը՝ սարքավորումների, դեղամիջոցների տեսքով նվիրաբերություն, որոնք փոխանցվել են տարբեր հաստատություններին։
Հովհաննիսյանը նշեց, որ այս, ինչպես և նախորդ տարի, մարզային բոլոր հիվանդանոցներն իրենց խնամքի տակ են, նրանց հետ մշտական կապ է պահպանվում:
Այսպես, 2022 թվականին Վայքի և Ջերմուկի բժշկական կենտրոններում Կարմիր Խաչի աջակցությամբ բացվել են շտապ բուժօգնության բաժանմունքներ։ Դա օգնել է անցած տարվա սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ընթացքում 70 վիրավորների անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ։ Հիմնադրամը նաև օգնել է Տեղ գյուղի հինգ ամբուլատորիաների։
Այս տարի հիմնադրամն ընդլայնել է ևս մեկ ուղղություն՝ «Վիվա-երեխաներ»: Մասնավորապես՝ այս նախագծի շրջանակում պալիատիվ բժշկական օգնություն ցուցաբերող դայակներ են վերապատրաստվում Խարբերդի, Գյումրու և Երևանի մանկատներում աշխատելու համար:
«Առաջին անգամ ուշադրություն դարձրեցինք հենց անձնակազմին, քանի որ դա շատ բարդ աշխատանք է։ Մենք խոսեցինք մարդկանց հետ, հասկացանք, թե ինչ է նրանց պետք, հոգեբանների տրամադրեցինք, ուսուցանեցինք, թե ինչպես աշխատել այդ երեխաների հետ», - ասաց Հովհաննիսյանը։
Առաջիկայում նախատեսվում է մանկատներին սարքավորումներ տրամադրել։ Բացի այդ, հիմնադրամը մշտապես աջակցում է ցիստիկ ֆիբրոզի կենտրոններին: Այս տարի նաև մեծահասակների պալիատիվ խնամքի կենտրոն է բացվել։
Հիմնադրամը կազմակերպում է նաև առաջնային բուժօգնության անվճար դասընթացներ, որոնք կարող են անցնել բոլոր տարիքի քաղաքացիները: Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք ապագայում կկարողանան գիտելիքներ փոխանցել երիտասարդ սերնդին: Հիմնադրամում աշխատող բժիշկներն արդեն եղել են Հայաստանի տարբեր դպրոցներում և ներկայացրել են ուղղության հիմունքները:
«Մենք արդեն եղել ենք Ջերմուկի, Տեղի դպրոցներում, այնուհետև նախատեսում ենք ուսուցում անցկացնել Գեղարքունիքի, Կապանի դպրոցներում», - ասաց Հովհաննիսյանը:
2022 թվականի սեպտեմբերից գործում է նաև գիտակցված դոնորության բանկը, որտեղ մշտական հիմունքներով ավելի քան 200 մարդ է ընդգրկված։
Ինչ վերաբերում է պերինատալ սքրինինգային կենտրոնի աշխատանքի արդյունքներին, ապա Հովհաննիսյանը նշեց, որ հազարից ավելի կանայք անվճար հետազոտություն են անցել: Հայտնաբերվել է զարգացման պաթոլոգիաներով մոտ 30 պտուղ:
© Sputnik / Andranik GhazaryanԳոռ Նահապետյան
Член правления научно-образовательного фонда 301.Земля Мудрости и попечительского совета ВИВА Гор Наапетян на пресс-конференции (17 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Գոռ Նահապետյան
«301. Իմաստության երկիր» և ՎԻՎԱ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Սկոլկովո» բժշկական կենտրոնի պատվավոր պրոֆեսոր Գոռ Նահապետյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հիմնադրամի մի մասը լինել և բարեգործությամբ զբաղվել:
«Հայաստանում շատ են հիմնադրամները, որոնք զբաղվում են հասցեական օգնությամբ։ Հասցեական օգնությունը լավ է, բայց պետք է անցնել համակարգային օգնության, խնդիրներն ի սկզբանե լուծել», - ասաց Նահապետյանը։
ՎԻՎԱ հիմնադրամը ստեղծվել է ռուսաստանաբնակ հայազգի բժիշկների և կամավորների կողմից: Այն աշխատում է երկու ուղղությամբ՝ Ռուսաստանից լավագույն բժիշկները գալիս են Հայաստան և Ղարաբաղ, իսկ Հայաստանից բժիշկները մեկնում են Ռուսաստան՝ վերապատրաստման դասընթացների։
Լրահոս
0