00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները

© Sputnik / Aram Nersesyan«Ոսկե ծիրան» փառատոն
«Ոսկե ծիրան» փառատոն - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2023
«Ոսկե ծիրան» փառատոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փառատոնի փակմանը ցուցադրվեց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Հուլիսի 15-ին Կինոյի տանն անցկացվեց հուլիսի 9-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին, հայտնում են կինոփառատոնի մամուլի գրասենյակից։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ «Արծաթե ծիրան» ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Լավագույն հումանիտար ֆիլմ ճանաչվեց Թոմեր Հայմանի «Ես չեմ» կինոնկարը։
Հատուկ հիշատակման արժանացավ Զառա Դվինգերի «Փոքրիկը»։
«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», «Արծաթե ծիրանի»՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։
Հատուկ հիշատակման արժանացավ Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։ Fipresci մրցանակ ստացավ Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին»։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն արժանացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան» ստացավ Արման Այվազյանի «Քարերը»։
Հատուկ հիշատակման արժանացավ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։ Փառատոնի հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանձնվեց հատուկ մրցանակ Թոմեր Հայմանի «Ես չեմ» ֆիլմին։
Փառատոնի փակման երեկույթի գործընկեր Freedom Broker Armenia- ի մրցանակ ստացավ Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» ֆիլմը։ Փակման արարողության ժամանակ լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Լավ Դիասը արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին։
Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում էր Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։
Կինոդիտում Երևանում. «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ փառատոնը` լուսանկարներով
Փառատոնի հատուկ հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։
Փառատոնի փակմանը ցուցադրվեց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից:
Լրահոս
0