00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորակառույցների գազիֆիկացման խնդիրներն արդեն լուծման ընթացքում են. Արտավազդ Թարխանյան

© Sputnik / Narine IritsyanԱրտավազդ Թարխանյան
Արտավազդ Թարխանյան - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Արտավազդ Թարխանյան
Բաժանորդագրվել
Գազիֆիկացման հետ կապված խնդիրներին նորակառույցների բնակիչներն առնչվեցին, երբ արդեն պետք է ստանային իրենց բնակարանների բանալիները։ Նրանք փաստի առաջ կանգնեցին, երբ կառուցապատողները տեղեկացրին, որ շենքը չի հանձնվում շահագործման` գազիֆիկացման բացակայության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Նորակառույցների գազիֆիկացման հետ կապված խնդիրներն արդեն լուծման ընթացքում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը։
«Նման խնդիրները գտնվում են Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության տիրույթում, և պետք է ասեմ, որ մեծ քայլեր են արվել` գազամատակարարման ուղղությամբ ծավալների մեծացման առումով։ Արդեն իսկ իրականացվում է 4 գազաբաշխիչ կայանների ներդրման ծրագիրը»,– նշեց Թարխանյանը։
Խնդիրը ծագել էր այն բանից հետո, երբ բազմաթիվ նորակառույցների բնակիչներ չեն կարողացել ստանալ իրենց բնակարանների բանալիները, քանի որ գազիֆիկացումը բացակայում է։
«Գազպրոմն» առաջարկում է գազաբաշխիչ նոր կայաններ կառուցել, սակայն առաջիկա տասը տարվա իր ներդրումային ծրագրում նման ծախս նախատեսված չէ: Որպես փոխզիջումային լուծում կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է կայանները կառուցել բյուջեի հաշվին, դրանք տալ «Գազպրոմին»՝ պայմանով, որ ընկերությունը հինգ տարվա ընթացքում կառավարությանը վերադարձնի համակարգի ընդլայնման վրա ծախսված 20 մլրդ դրամը:
© Sputnik / Narine IritsyanԳուրգեն Գրիգորյան
Председатель Армянской ассоциации застройщиков Гурген Григорян - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Գուրգեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ որոշ կառուցապատողներ փորձել են սեփական ուժերով լուծել խնդիրը՝ միավորվել են, յուրաքանչյուրը որոշ չափի ներդրում է արել և գազատար խողովակը հասցրել են բաժանորդին: Գազամատակարարման բացակայության պայմաններում կառուցապատողները ավարտական ակտ ստանում են, բայց շահագործման թույլտվություն՝ ոչ, և աշխատանքը համարվում է անավարտ:
Հիշեցնենք, որ հունիսի 16 կառավարության նիստին հաստատվել էր «Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Նախագծով բաշխիչ 4 կայանի կառուցման համար կպահանջվի շուրջ 20 մլրդ դրամ: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով` այս ծրագիրը կսկսվի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին:
Այսօր ընդհանուր առմամբ կա 490 նոր բաժանորդի հայտ, և որ այս ծրագրով նախատեսվում է առնվազն 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին, եթե նոր բաժանորդներ լինեն, կարողանան ավելացնել:
Լրահոս
0