00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյանը` Ադրբեջանի մեղադրանքների մասին

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը խոսեց ԼՂ–ում խորացող հումանիտար ճգնաժամի համար Ադրբեջանի կառավարության պատասխանատվության ու ՀՀ–ին ուղղված մտացածին մեղադրանքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով չափազանց կարևոր է։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդարադատության միջազգային դատարանի` պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ– ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում ու է՛լ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ–ում խորացող հումանիտար ճգնաժամի համար։
«Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն այնուամենայնիվ շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։ Ընդ որում` Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք ուրիշ բանի մասին են»,– ընդգծեց վարչապետը։
Նա հավաստիացրեց, որ Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն ի ցույց են դնում Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը։
Լաչինի միջանցքը բացելու համար ՀՀ–ն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. ԱԳՆ
Վարչապետն իր ելույթը եզրափակեց` մեջբերելով Եյլի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնի` 2022 թ.–ի հրապարակած` աշխարհում էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 56-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 104–րդ։
Հիշեցնենք` Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ին միաձայն վերահաստատել է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:
Լրահոս
0