00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճակատամարտի մոդելավորում. ՀՀ–ում և ՌԴ–ում կայացավ «World of tanks» մրցաշարի շնորհանդեսը

© Photo : Русский дом в ЕреванеՀՀ–ում և ՌԴ–ում կայացավ «World of tanks» մրցաշարի շնորհանդեսը
ՀՀ–ում և ՌԴ–ում կայացավ «World of tanks» մրցաշարի շնորհանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
ՀՀ–ում և ՌԴ–ում կայացավ «World of tanks» մրցաշարի շնորհանդեսը
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների մասնակցությամբ մրցաշարի անցկացման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանում և Ռուսաստանում «2023 World of tanks–DCL-The Game» մրցաշար կանցկացվի ԱՆսահմանափակ հնարավորություններով երեխաների, դեռահասների և երիտասարդների համար: Մրցույթի շնորհանդեսը հեռուստակապի միջոցով կայացավ Երևանում և Մոսկվայում այսօր` 1943 թվականին Պրոխորովկա գյուղի մոտ շրջադարձային տանկային ճակատամարտի 80-ամյակի օրը:
© Photo : Русский дом в ЕреванеՄրցույթի շնորհանդես
Ветераны ВОВ, школьники, представители Посольства РФ в РА и 102-ой российской военной базы во время телемоста в день открытия Инклюзивного турнира 2023 World of tanks и DCL-The Game (12 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Մրցույթի շնորհանդես
Միջոցառումը կազմակերպել է «Ժառանգություն և Առաջընթաց հիմնադրամը»` Հայաստանում Ռուսական տան աջակցությամբ: Մրցաշարի նպատակն է հայրենասիրություն, հայրենիքի պաշտպանների հիշատակի և հերոսների սխրանքների նկատմամբ հարգանք ձևավորել մասնակիցների և հանրության շրջանում:
Ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի միջազգային հարցերով օգնական, փոխգնդապետ Իգոր Սելիվերստովը Sputnik Արմենիային ասաց, որ մրցաշարի նպատակն է նաև հանրահռչակել այն պատմական փաստերը, որոնք այսօր շատ ակտիվորեն կեղծվում են Արևմուտքի երկրների կողմից։
© Sputnik / Laura SarkisianԻգոր Սելիվերստով
Помощник командира 102-й российской военной базы по международным вопросам, подполковник Игорь Селиверстов во время телемоста в день открытия Инклюзивного турнира 2023 World of tanks и DCL-The Game (12 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Իգոր Սելիվերստով

«Պրոխորովկայի ճակատամարտը Հայրենական մեծ պատերազմի ամենակարևոր և բեկումնային պահերից մեկն է, քանի որ հենց այդ ճակատամարտից հետո մեր արևմտյան գործընկերները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, ակտիվորեն ներգրավվեցին Երկրորդ համաշխարհայինում»,- ասաց նա:

Մրցաշարն օգնում է ժողովուրդների պատմության նշանակալի իրադարձությունների մասին գիտելիք փոխանցել համակարգչային խաղերի միջոցով, մանավանդ որ այս համակարգչային խաղը շատ սիրված է։ Խաղում մոդելավորված են այն մարտերը, որոնք տեղի են ունեցել Պրոխորովկայի ճակատամարտում։
Սելիվերստովի խոսքով` գաղափարն այն է, որ երիտասարդները, ժամանակակից տեխնոլոգիաներն ու խաղերը կիրառելով, տեղեկանան իրենց նախնիների սխրանքների մասին:
Մրցաշարը կանցկացվի «ֆիջիթալ» ձևաչափով, որը մեկ հարթակում միավորում է ֆիզիկական և թվային սպորտը: Կմասնակցեն դպրոցների աշակերտներ, ուսանողներ:
Ռուսական տան պատմական և հիշատակի նախագծերի մասնագետ, Վետերանների միավորման նախագահի տեղակալ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը Sputnik Արմենիային ասաց` պատահական չէ, որ միջոցառմանը վետերաններ են մասնակցում։
«Այսօր մենք հրավիրել ենք պատերազմի վետերաններին, բլոկադան վերապրածներին։ Դրանով մենք ուզում ենք ցույց տալ սերունդների շարունակականությունը։ Նման միջոցառումները մերձեցնում են սերունդներին, երիտասարդների և դեռահասների շրջանում հետաքրքրություն առաջացնում պատմության նկատմամբ»,- նշեց նա։
Շուվաևա-Պետրոսյանի խոսքով՝ հանդիպմանը ներկա դպրոցականները հնարավորություն կունենան զրուցել Մեծ հայրենականի վետերանների հետ:
«Այս միջոցառումներին մասնակցող վետերանների մեծ մասն ակտիվ է, գիտակցում է իր առաքելությունը, պատրաստ է ջանք գործադրել, որպեսզի երեխաներն ու պատանիներն ավելին իմանան»,- հավելեց նա։
Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 50 վետերան է ապրում, որոնցից մոտ 30-ը՝ Երևանում։
© Photo : Русский дом в ЕреванеՀայրենական մեծ պատերազմի վետերաններ
Ветераны ВОВ, школьники, представители Посольства РФ в РА и 102-ой российской военной базы во время телемоста в день открытия Инклюзивного турнира 2023 World of tanks и DCL-The Game (12 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ
Պրոխորովկայի մարտեր են կոչում գերմանական և խորհրդային ​​բանակների զրահատանկային ստորաբաժանումների կռիվը Կուրսկի ճակատամարտի պաշտպանական փուլում։ Այն տեղի է ունեցել 1943 թվականի հուլիսի 12-ին Կուրսկի աղեղի հարավային մասում (Բելգորոդի ուղղությամբ)՝ Վորոնեժի ռազմակաճակատի հատվածում, «Օկտյաբրսկի» սովխոզի տարածքում գտնվող Պրոխորովկա կայարանի մերձակայքում (ՌԽՖՍՀ Կուրսկի մարզ)։ Ռազմական պատմության ընթացքում զրահատանկային ուժերի կիրառմամբ ամենախոշոր մարտերից մեկն է։
Կողմերից ոչ մեկին չհաջողվեց հասնել հուլիսի 12-ի համար սահմանված նպատակներին․ գերմանական զորքերը չկարողացան գրավել Պրոխորովկան, ճեղքել խորհրդային զորքերի պաշտպանությունը և դուրս գալ օպերատիվ տարածք, իսկ խորհրդային զորքերին չհաջողվեց շրջապատել հակառակորդի խմբավորումը։
Լրահոս
0