https://arm.sputniknews.ru/20230711/zvohvatsneri-erekhanery-nakhadprvocakan-krtutjun-kstanan-petbjujei-hashvin-62368893.html
Զոհվածների երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետբյուջեի հաշվին
Զոհվածների երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետբյուջեի հաշվին
Sputnik Արմենիա
Փոփոխությունը պայմանավորված է զոհված զինծառայողների երեխաների զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից: 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T12:06+0400
2023-07-11T12:06+0400
2023-07-11T12:06+0400
զոհ
զինծառայող
հայաստան
մանկապարտեզ
երեխա
կրթություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54385795_0:160:1601:1060_1920x0_80_0_0_d434f5c7faee224c1edc00f50ac3f979.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Զինծառայողների, ռազմական գործողություններին մասնակցի, ինչպես նաև ՀՀ տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական բյուջեի հաշվին։ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծը: Ըստ նախագծի` անվճար կրթությունը կիրականացվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:«Առաջարկվում է ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն»,– տեղեկացնում են նախարարությունից:Նշենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 23–ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54385795_20:0:1443:1067_1920x0_80_0_0_f8419faffbaf6c283d60a21cd0b8ba73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զոհ, զինծառայող, հայաստան, մանկապարտեզ, երեխա, կրթություն
զոհ, զինծառայող, հայաստան, մանկապարտեզ, երեխա, կրթություն
Զոհվածների երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետբյուջեի հաշվին
Փոփոխությունը պայմանավորված է զոհված զինծառայողների երեխաների զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Զինծառայողների, ռազմական գործողություններին մասնակցի, ինչպես նաև ՀՀ տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական բյուջեի հաշվին։ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծը: Ըստ նախագծի` անվճար կրթությունը կիրականացվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փոփոխությունը պայմանավորված է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:
«Առաջարկվում է ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն»,– տեղեկացնում են նախարարությունից:
Նշենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 23–ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: