00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրեժխնդրություն է. Տիգրան Աբրահամյանը` Թագուհի Թովմասյանի հնարավոր պաշտոնանկության մասին

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ պատգամավորի` Թովմասյանի ակտիվ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Արցախի հարցում խնդրահարույց է ներկա իշխանության համար։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության գլխավոր շարժառիթը վրեժխնդրությունն է։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Երկրորդ շարժառիթն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տեսանկյունից բոլոր փուլերում Թագուհի Թովմասյանն իր գործունեությամբ շատ ավելի ակտիվ է եղել, ավելի արդյունավետ, թիրախային է աշխատել` վեր հանելով բազմաթիվ խնդիրներ բոլոր ոլորտներին վերաբերող։ Թագուհի Թովմասյանը նաև բավականին մեծ աշխատանք է տանում մարդու իրավունքների համատեքստում Արցախի հարցում, հատկապես` շրջափակման շրջանակներում, ինչը նաև խնդրահարույց է իշխանության քաղաքական կուրսի տեսանկյունից»,– նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` Հայաստանում բռնապետական ռեժիմ կառուցելու և կայացնելու ճանապարհին կարծես թե նմանօրինակ ապօրինությունները սովորական են դարձել։ Նա ցավով նկատեց, որ վերջին 5 տարվա կտրվածքով երբ գործընթացին հետևում ենք, տեսնում ենք` հասարակության համար էլ, կարծես թե, հակասահմանադրական այս գործողությունները սովորական են դարձել։
Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանի դեմ սկսված գործընթացին, Աբրահամյանն այն հիմնազուրկ ու չփաստարկված անվանեց։
Շեշտեց` իրենց խմբակցությունը ևս հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու չի առաջադրելու։
Նշենք, որ ԱԺ–ն քննարկում է Թագուհի Թովմասյանի` որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին ՔՊ ներկայացրած նախագիծը։ ՔՊ պատգամավոր, նախագծի հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյան վստահեցրել է, որ պատրաստ են քննարկելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված ցանկացած թեկնածություն։
Լրահոս
0