00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն ու ՀՀ–ն ազգային անվտանգության ոլորտում ունեն ընդհանուր մտահոգություններ. Զոհուրի

© Photo : official site of the Parliament of RAԱբբաս Բադախշան Զոհուրի
Աբբաս Բադախշան Զոհուրի - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Աբբաս Բադախշան Զոհուրի
Բաժանորդագրվել
Իրանի նախկին դեսպանն ընդգծել է` Թեհրանի խորհուրդը մշտապես եղել է այն, որ կողմերը հավատարիմ մնան նոյեմբերի 9-ի հայտարարության և դրան հաջորդած պայմանավորվածությունների և պարտավորությունների տեքստին և ոգուն:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն ազգային անվտանգության ոլորտում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր մտահոգություններ։ Այս մասին ասել է ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին` պատասխանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործող «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարթակում իրականացվող «Հարցեր դեսպանին» նախաձեռնության հարցերին։

«Երկու երկրներում ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները սերտորեն համագործակցում են միմյանց հետ։ Սա այն ուղին է, որը պետք է շարունակվի տարբեր մակարդակներում։ Մյուս ուղին, որին պետք է հետամուտ լինել և ուշադրություն դարձնել ազգային անվտանգության ոլորտում, դա արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական լուրջ խորհրդակցությունների և երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունների կանոնավոր ընթացքն է»,–ասել է Զոհուրին։

Անդրադառնալով ամբողջ աշխարհում և տարածաշրջանում անվտանգային լրջագույն սպառնալիքներին` նա նշել է, որ ներկա դրությամբ առավել քան երբևէ գիտակցում են երկկողմ համագործակցության կարևորությունը և երկու երկրներում էլ կա լուրջ կամք՝ ընդլայնելու համագործակցությունը։
«Անհրաժեշտ է ձգտել պահպանել այս վիճակը։ Մյուս կարևոր կետը ուշադրության արժանացնելն է այն հանգամանքին, որ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում տեղի են ունենում խորը և լուրջ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել անսպասելի հնարավորությունների ստեղծման և մարտահրավերների։ Ելնելով դրանից՝ շատ կարևոր եմ համարում երկու երկրների իշխանությունների և փորձագիտական շրջանակների շփումների ու համակարծության շարունակականությունը»,– ընդգծել է Զոհուրին։
Նախկին դեսպանի խոսքով` հատկապես փորձագիտական և մասնագիտական հաղորդակցությունները կարող են օգնել փոխըմբռնման ընդլայնմանը, մարտահրավերների ճիշտ կանխատեսմանը և ճիշտ պլանավորմանը՝ հնարավորություններն օգտագործելու համար:
Նա խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և դրա հետևանքով Արցախի 120000 հայ բնակչությունը շրջափակման մեջ պահելու մասին, ինչը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն է։
Ներկայացնելով այս հարցում Թեհրանի դիրքորոշումը` Զոհուրին ևս մեկ անգամ ընդգծել է, Թեհրանի խորհուրդը մշտապես եղել է այն, որ ողմերը հավատարիմ մնան նոյեմբերի 9-ի հայտարարության և դրան հաջորդած պայմանավորվածությունների և պարտավորությունների տեքստին և ոգուն:
«Միջազգային իրավունքի ներքո նույնպես երկրները ունեն հստակ պարտավորություններ, որոնցից մեկը տարածաշրջանի բնակիչների իրավունքների ու անվտանգության պահպանումն է։ Մենք ասում ենք, որ նշված տարածքի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը բարդ և նուրբ խնդիր է»,–ասել է նա։
Դիվանագետն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն։
«Մենք նույնպես շատ կարևոր ենք համարում այս նախագծի լիարժեք իրագործումը Հայաստանի Հանրապետության տարածքում, և իրանական ընկերությունները պատրաստ են ակտիվորեն մասնակցելու այս նախագծի իրականացմանը։ Այս ծրագրի իրագործումը կնպաստի Իրանի և Հայաստանի տարածքով Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի գործարկմանը, որը գրավել է նաև այլ երկրների ուշադրությունը»,–ասել է նա։
Զոհուրին ընդգծել է, որ Հյուսիս-հարավ նախագիծը մեծ ծրագիր է թե՛ տնտեսական, թե՛ գործառնական առումով, և այժմ ծրագրի իրականացման հեռանկարը զգալիորեն բարելավվել է։
Խոսելով անցած տարում հայ–իրանական երկկողմ համագործակցությունից` նա իր գոհունակությունն է հայտնել և նշել, որ տարբեր ոլորտներում հարաբերությունների աճ ու զարգացում է նկատվել։
Նախկին դեսպանը հիշեցրել է, որ անցյալ տարվա կարևոր իրադարձություններից էր Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը, երկկողմ համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում։ Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նույնպես ավելի քան քառասուն տոկոսով աճել է և հատել յոթ հարյուր միլիոն դոլարի սահմանագիծը։ Առևտրաշրջանառության աճը շարունակվել է նաև այս տարվա առաջին ամիսներին։
Զոհուրին ընդգծել է, որ առանց երկու կողմերի կամքի ու համագործակցության հնարավոր չէր լինի առաջ տանել աշխատանքները։
Նրա խոսքով` իհարկե, սա չի նշանակում, որ իրավիճակն ավելի լավ չէր կարող լինել կամ խոչընդոտներ ու խնդիրներ չկան։
Դիվանագետի պատկերացմամբ` միմյանց կարողությունների և ներուժի մասին տեղեկացվածության աճը, բյուրոկրատական խոչընդոտների նվազեցումը և համագործակցության արագացումն ու դյուրացումը և հատկապես հիմնական խնդիրների վրա կենտրոնանալն ունի առաջնային նշանակություն և կարող է նպաստել հարաբերությունների հետագա զարգացմանը։
Լրահոս
0