00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ozon»-ը մինչև տարեվերջ Հայաստանում լոգիստիկ կենտրոններ և ապրանքների հավաքման կետեր կբացի

© Sputnik / Aram Nersesyan «Ozon» մարքեթփլեյսի գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Մինաևը
«Ozon» մարքեթփլեյսի գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Մինաևը - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2023
«Ozon» մարքեթփլեյսի գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Մինաևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընկերության խնդիրն է քաղաքացիների համար ապահովել հնարավորություն՝ ձեռք բերելու այն ամենը, ինչ նրանք ուզում են գնել մարքեթփլեյսից։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսական «Ozon» մարքեթփլեյսը մինչև տարեվերջ Հայաստանում լոգիստիկ կենտրոններ և ապրանքների հավաքման կետեր կբացի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ozon» մարքեթփլեյսի գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Մինաևը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ozon»-ը Հայաստանում Ռուսաստանից եկող ապրանքների վաճառք է սկսել, առաքման միջին ժամկետը՝ մոտ մեկ շաբաթ։
«Այս պահին կարելի է պատվիրել Ռուսաստանի քաղաքացիներին հասանելի ցանկացած ապրանք, և այն կառաքվի Հայաստան։ Ներկայումս աշխատում ենք այլ ընկերության միջոցով, ապագայում ամբողջ լոգիստիկան ինքներս կանենք»,-ասաց Մինաևը։
Նրա խոսքով՝ հայկական ընկերություններն էլ արդեն կարող են իրենց ապրանքները վաճառել «Ozon»-ով, արտադրանքը կարող է առաքվել Ռուսաստանի ցանկացած կետ։
«Առայժմ այդ առաքումն ինքնուրույն է արվում, պետք է ապրանքներն ուղարկել փոստի կամ այլ լոգիստիկ ընկերության միջոցով, բայց մոտ ապագայում մենք այստեղ հավաքման կետեր կունենանք։ Բավական կլինի ապրանքը բերել այդ կետը, հանձնել, հետո մենք ամեն ինչ ինքներս կանենք, ինքներս այն կհասցնենք Ռուսաստան»,-պարզաբանեց Մինաևը։
Նա վստահեցրեց, որ հայ սպառողին հասնում է ցանկացած ապրանք, որը հասանելի է ռուսաստանցի սպառողին։ Սա բացարձակ բաց շուկա է, որտեղ կենտրոնացած է Ռուսաստանի բոլոր շուկաների ապրանքների ամենամեծ տեսականին: Մինաևը նշել է, որ ընկերության խնդիրն է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել այն ամենը, ինչ նրանք ցանկանում են գնել մարքեթփլեյսում։
Առաջին փուլում կետեր կբացվեն Երևանում, այնուհետև դրանք կլինեն ամբողջ Հայաստանի տարածքում։
Ընդ որում, ընկերությունը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ չի վաճառում (խոսքը պաշտպանական նշանակության ապրանքների, արդյունաբերական սարքավորումների մասին է)։ Եթե արտադրողը հեռացել է Ռուսաստանից, բայց շարունակում է իր արտադրանքը վաճառել Հայաստանում, ապա հայկական ընկերությունները հետագայում կարող են դրանք վաճառել է ՌԴ–ի սպառողներին։
Մինաևը նշեց՝ պատահական չէ, որ վաճառքի հասանելիության համար Հայաստանն է ընտրվել։ Մարքեթփլեյսի ղեկավարությունն աստիճանաբար շարժվում էր այս ուղղությամբ. սկզբում վաճառքները մեկնարկեցին Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում։
«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, եղբայրական ժողովուրդ է այստեղ ապրում, մեզ հասկանալի մարդիկ։ Մենք կարծում ենք, որ պետք է ակտիվ համագործակցենք այս ոլորտում։ Այստեղ սպառողները Ժամանակակից մարդիկ են, որոնք սիրում են ապրանքներ պատվիրել ինտերնետի միջոցով: Կան նաև արդյունավետ ձեռնարկություններ, որոնք վաճառում են ապրանքներ, որոնցով հետաքրքրված են Ռուսաստանի քաղաքացիները»,-ասաց Մինաևը։
Ինչ վերաբերում է «Wildberries»-ի հետ մրցակցությանը, ապա, նրա խոսքով, յուրաքանչյուր սպառող ինքն իրավունք ունի ընտրելու` որ հարթակից պատվիրել:
Ընկերության ներկայացուցիչները Երևանում արդեն ծանոթացել են հայկական ձեռնարկություններին և հույս ունեն ապագայում համատեղ բիզնես իրագործել:
«Ozon»-ը Ռուսաստանում ամենախոշոր և ամենահայտնի մարքեթփլեյսերից մեկն է։ Այնտեղից կարելի է պատվիրել էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա, մանկական ապրանքներ և մանկական սնունդ, խաղեր, խաղալիքներ, գրենական պիտույքները, գրքեր, հագուստ և կոշիկ, տան և այգու համար նախատեսված ապրանքներ, անտիկվարիատ, սննդամթերք, դեղատոմս չպահանջող դեղեր։
Լրահոս
0