00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը վստահ չէ, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի

© Sputnik / Константин Михальчевский Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Բաժանորդագրվել
Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17–ին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վստահ չէ հուլիսի 17-ից հետո հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես գիտեմ, որ ՄԱԿ-ն անում է հնարավորը, որ մենք կանենք հնարավորը։ Եվ մենք արդեն շատ սերտորեն համագործակցել ենք Լոնդոնի հետ՝ հացահատիկի վճարման շատ բարդ համակարգ գործարկելու համար, որպեսզի այն աշխատի և շարունակի մարդկանց սեղանին սնունդ մատակարարել», - նշել է նա։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։
Հացահատիկի գործարքի շուրջ շփումները շարունակվում են, շատ հարցեր բաց են մնում. Պեսկով
Լրահոս
0