00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միսաք Մանուշյան. ֆաշիստների համար՝ «բանդայի պարագլուխ», Ֆրանսիայի համար՝ ազգային հերոս

© Photo : Public domainՖրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյան
Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2023
Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյան
Բաժանորդագրվել
Գերմանացիները Մանուշյանին ատելու պատճառ շատ ունեին։ Ֆաշիստները նրան գտան ընդհատակյա բնակարանում, իսկ երեք ամիս անց մահապատժի ենթարկեցին։
«Ֆրանսիական դիմադրության ժամանակ Հիտլերին ամենից շատ դիմադրողները էթնիկ ֆրանսիացիները չէին», - առանց սարկազմի ասել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետազոտողներից մեկը: Միաժամանակ ֆրանսիական դիմադրության հերոսներ էին դառնում էթնիկ հայերը։
Միսաք Մանուշյանը նրանցից մեկն էր։ 1925-ին Ֆրանսիա տեղափոխված, նացիստների կողմից քառասունհինգ թվականին գնդակահարված հայը կնոջ՝ Մելինայի հետ հանգչում է Փարիզի սովորական գերեզմանատանը, և հիմա երկրի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ նրանց աճյունները վերահուղարկավորվելու են ֆրանսիական պանթեոնում։ Մանուշյաններն առաջին օտարերկրյա քաղաքացիները կլինեն այն գերեզմանատանը, որտեղ հանգչում են ամենամեծ ֆրանսիացիները՝ Վոլտերը, Ռուսոն, Հյուգոն, Զոլյան և Մարի Կյուրին…
Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Մանուշյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև
Մանուշյանի մասին գրել են Պոլ Էլյուարը, Լուն Արագոնը, Շառլ Ազնավուրը, որի ընտանիքը նրան օգնել է թաքնվել նացիստներից։ Բայց ո՛չ Վոլտերը, ո՛չ Ռուսոն, ո՛չ էլ վերը նշված մյուս մեծերն իրենց ձեռքում զենք չեն պահել։ Նրանք իրենց փառավորել են գրչով և խելքով։ Այդ իմաստով Մայակովսկու «գրիչը հավասարեցրին սվինին» արտահայտությունը Մանուշյանի համար է, քանի որ նա` «Ստալինգրադ» ջոկատի հրամանատարը, ֆրանսիական «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետը, սկզբում, այնուամենայնիվ, բանաստեղծություններ էր գրում։
Եկեք հիշենք։ Բանաստեղծ Մանուշյանն արժանացել է գրչի վարպետ Ավետիք Իսահակյանի բարձր գնահատականին։ Նա հայերեն է թարգմանել Բոդլերի, Վեռլենի, Ռեմբոյի ստեղծագործությունները, հրատարակել գրական-բանաստեղծական ամսագրեր, որոնցից մեկում («Զանգ») տպագրվել է Ռոմեն Ռոլանը: Բայց ահա պատերազմը սկսվեց: Գերմանացիները գրեթե զբոսնելով մտան Փարիզ, Մանուշյանը նահանջող բանակով հեռացավ հարավ, բայց շուտով վերադարձավ մայրաքաղաք՝ դիմադրության ջոկատ հավաքելու։
Այստեղ կարևոր է չմոռանալ խոսել Միսաքի կնոջ՝ Մելինայի մասին, որը ֆրանսիական կոմկուսի և նրա ընդհատակյա կազմակերպությունների կապերի պատասխանատուն էր։ Անկախ նրանից, թե Արևմուտքում որքան էին անիծում կոմունիստներին, ֆաշիստներին ամենից հաճախ ու ամենից ուժեղ դիմակայում էին հենց կոմունիստները։
Իհարկե, օկուպացիոն շրջանի Ֆրանսիայում պարտադիր չէր, որ հակաֆաշիստը կոմունիստ լիներ, բայց բանն այն է, որ հաճախ հենց հայերն էին հակաֆաշիստ դառնում, որոնք բարդ ճակատագրի բերումով հայտնվել էին Ֆրանսիայում։
Հիշեցնենք՝ կապիտան Բ. Պետրոսյանը, փոխգնդապետ Ա.Ղազարյանը, մայոր Դ. Մինասյանը, կապիտան Լ. Տիտանյանը դիմադրության ակտիվ մասնակիցներ էին, բոլորը պատերազմից հետո դատապարտվեցին խորհրդային դատարանի կողմից:
Հի՞մքը։ «Գտնվելով ռազմագերիների ճամբարներում՝ տարբեր ժամանակներում դավաճանել են հայրենիքը և ծառայության անցել գերմանական բանակում»: Ֆանտաստիկայի հասնող անհեթեթություն: Բոլորը հետագայում արդարացվեցին և արժանացան Ֆրանսիայի բարձրագույն մարտական մրցանակների:
Բայց նախքան Մանուշյանին վերադառնալը հիշեցնենք Հովհաննես Ասրյանի մասին, որը ֆրանսիական դրոշ բարձրացրեց Էյֆելյան աշտարակի վրա։ Մարտական ընկերներն ու նախևառաջ ջոկատի հրամանատար Չարդո Խաչատրյանը պատմում են, թե ինչպես է դա եղել։
1943 թվական։ Գերմանացի սպայի համազգեստով և համապատասխան ցեղատեսակի հովվաշան հետ նա մոտեցել է ձանձրացող պարեկին։

«Ուշադիր եղեք՝ պարտիզաններն ամենուր են»։ (Նա համակենտրոնացման ճամբարում էր գերմաներեն սովորել): Շանը թողել է զինվորների մոտ, բարձրացել վերև, պոկել գերմանական դրոշը և բարձրացրել ֆրանսիականը։ Իջել է, վերցրել շանը, պարեկին ևս մեկ անգամ հիշեցրել, որ ամենուր պարտիզաններ են, հետո անհետացել:

Առավոտյան ֆրանսիական կոմկուսի առաջնորդ Մորիս Տորեզին զեկուցել են. «Առաջադրանքն իրագործվել է»։ Արթնանալով և տեսնելով քաղաքի վրա ծածանվող դրոշը՝ ֆրանսիացիները ցնծացել են։
...Մինչդեռ օկուպացիոն իշխանությունը բոլորովին այլ ազդակներ էր ուղարկում ֆրանսիացիներին։ «Մանուկյանը հայ է, ավազակախմբի առաջնորդ, հիսուն հարձակում, հարյուր հիսուն սպանված, վեց հարյուր վիրավոր»:
Նպատակին հասնելու համար նացիստներն ուշադրությունը կենտրոնացրել էին ինչպես Մանուշյանի, այնպես էլ նրա խմբի մյուս անդամների ծագման վրա, որոնք գերմանական իշխանության կողմից ահաբեկիչ էին հայտարարվել։
Իսկ իրականում խմբում կային ութ լեհ, հինգ իտալացի, երեք հունգարացի, երկու հայ, իսպանացի, տասնմեկ հրեա, մեկ ռումինացի։ Ի՞նչ վատ ինտերնացիոնալ է:
...Միսաք Մանուշյանին ձերբակալեցին հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա հարձակվելու օրը։ Գեստապոն նրան «Կոմպիեն» ճամբար ուղարկեց, որտեղից երկու տարի անց Մանուշյանը փախավ և միացավ «Ստալինգրադ» ջոկատին։
Այնուհետև գրեթե երեսուն հարձակում օկուպանտների վրա` ներառյալ Փարիզի պարետ գեներալ ֆոն Շամբուրգի չեզոքացման գործողությունը:
Գերմանացիներն իսկապես շատ պատճառներ ունեին Մանուշյանին ատելու համար։ Նրան բռնեցին ընդհատակյա բնակարանում և երեք ամիս անց քսանմեկ ընդհատակյա աշխատակցի հետ մահապատժի ենթարկեցին։
Խմբի միակ կնոջը տարան Գերմանիա և այնտեղ գնդակահարեցին։ Թե ինչու Գերմանիայում, ոչ ոք չգիտի:
Ինչու Արամ Խաչատրյանը չէր ուզում ստեղծել «Սուսերով պարը», և ինչ ստացվեց դրանից
Լրահոս
0