00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցավոք, հայրս չտեսավ. հայուհի Նադեժդան ապացուցում է` օդաչու լինելը միայն տղամարդու գործ չէ

© Aram NersesyanՆադեժդա Բենկլյան
Նադեժդա Բենկլյան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2023
Նադեժդա Բենկլյան
Բաժանորդագրվել
Անկախ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին կին օդաչուն տեղափոխվել է Հայաստան ու այստեղ է աշխատում։ Ինչպե՞ս է ընտրել այս մասնագիտությունը, ի՞նչ դժվարությունների է հանդիպել ու ինչպե՞ս է հասել իր երազանքին։ Այս ամենի մասին նա պատմել է Sputnik Արմենիային։
31–ամյա հայուհի Նադեժդա Բենկլյանը հիասքանչ օրինակ է այն բոլոր աղջիկների համար, որոնք մտածում են, թե օդաչուն կնոջ մասնագիտություն չէ։ Նրան ավիացիայի ոլորտ է բերել լ է հայրը։ Հենց նրա հետ է Նադեժդան առաջին անգամ ոտք դրել օդաչուների խցիկ, ու հենց այդ խցիկից էլ սկսվել է նրա ճանապարհը դեպի երազանք։
Նադեժդան, որն արդեն հասցրել է դառնալ անկախ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին կին օդաչուն, Հայաստան տեղափոխվելու որոշում կայացրեց 1 տարի առաջ։ Առաջարկ ստացավ «FlyOne Armenia» ավիաընկերությունից ու հիմա արդեն իր գիտելիքներով ու հմտություններով ծառայում է հայկական ավիացիային։
© Aram NersesyanՆադեժդա Բենկլյան
Пилот Надежда Бенклян - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Նադեժդա Բենկլյան
Նադեժդային հանդիպեցինք օդանավակայանում։ Դեռ վերջին թռիչքից հետո չէր հասցրել հանգստանալ, բայց, չնայած հոգնածությանը, լայն ժպտում էր։ Թբիլիսյան բարբառով բարևեց ու միանգամից խոստացավ` շուտով ավելի վարժ ու առանց բարդույթի կխոսի հայերեն։
«Ես 6 ամիս է` Հայաստանում եմ ապրում ու արդեն մի քանի վայր եմ այցելել։ Օրինակ` Ծաղկաձոր, Գյումրի, Նորավանք, Ամբերդ։ Շատ եմ հավանում Հայաստանի բնությունը։ Գինի էլ եմ արդեն խմել ու շատ եմ հավանել, անգամ չեմ կարող ասել` վրացական գինին է ավելի լավը, թե հայկականը , երկուսն էլ շատ համով են։ Շատ եմ հավանում նռան գինին, Վրաստանում նման բան չէի փորձել»,– դժվարությամբ, բայց հայերենով ասաց Նադեժդան ու միանգամից անցավ ռուսերենի։
Շատ է հավանում նաև Հայաստանի ջուրը, ասում է` Վրաստանում այդքան համեղ ու այդքան սառը չէր։ Բայց նրան ոչ թե բնությունն ու ջուրն են պահում այստեղ, այլ չափազանց ջերմ մարդիկ։
«Ես ոչ մի կաթիլ չեմ ափսոսում, որ եկել եմ Հայաստան, ինձ այստեղ շատ են սիրում, հարգում են, գնահատում են։ Ես լավ եմ ինձ զգում այստեղ, գուցե իմ ժամանակավոր տեղափոխումը դառնա ընդմիշտ...»։
© Aram NersesyanՆադեժդա Բենկլյան
Пилот Надежда Бенклян - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Նադեժդա Բենկլյան
Թբիլիսի–Վալենսիա–Երևան. ինչպես իրականացավ բորտուղեկցորդ Գրիգորի չվերթը դեպի երազանք

Ավիացիոն մթնոլորտը, մայրիկի դիմադրությունն ու հայրիկի անկատար երազանքը

Նադեժդա Բենկլյանը ծնվել է Վրաստանի Բորժոմի քաղաքում, մեծացել է Թբիլիսիում։ Քանի որ հայրն բորտմեխանիկ էր, նրանց բնակարանը օդանավակայանին շատ մոտ էր, ուստի դեռ փոքր տարիքից նա ամեն օր տեսնում էր ինքնաթիռների թռիչքն ու վայրեջքը, լսում շարժիչների ձայնը։ Այնպես որ ավիացիոն մթնոլորտն ապահովված էր։ Բայց փոքրիկ աղջկա մտքով անգամ չէր անցնում, որ նա մի օր այդ օդանավերից մեկը կկառավարի։
Երազում էր երգչուհի դառնալ, հետո` ատամնաբույժ, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ հայրը 13–ամյա աղջկան որոշեց իր հետ թռիչքի տանել։
«Ես այդ օրը առաջին անգամ մտա օդաչուների խցիկ։ Հիշում եմ` նայում էի ու մտածում` այս մարդիկ հրաշագործներ են։ Իսկ հայրս ինձ համար իսկական հերոս էր։ Հետո ինձ նստեցրին ղեկի դիմաց, լուսանկարեցին։ Այդ օրն այնքան էմոցիոնալ ու տպավորիչ էր, որ ես որոշեցի օդաչու դառնալ»։
© Photo : provided by Nadezhda BenklyanՆադեժդա Բենկլյան
Пилот Надежда Бенклян в детстве - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Նադեժդա Բենկլյան
Այդ գաղափարը տարիների ընթացքում ավելի ու ավելի հասունացավ։ Երբ արդեն ավարտում էր դպրոցը, ծնողներին պատմեց դրա մասին։ Լուրջ չընդունեցին, հետո, երբ հասկացան, որ աղջիկը լուրջ է տրամադրված, սկսվեց ամենաբարդը։ Մայրն ամեն ինչ անում էր, որ դուստրը հետ կանգնի որոշումից, առաջարկում էր աշխարհի ամենաթանկ ու ամենաէլիտար համալսարաններն ընտրել, միայն թե ավիացիա չգնա։
«Ասում էր` ամբողջ կյանքում հորդ եմ սպասել սրտատրոփ, հիմա էլ քեզ պետք է սպասեմ,– հիշում է Նադեժդան ու միանգամից ժպիտով հավելում,– բայց հիմա շատ է հպարտանում ինձնով, ես էլ առիթը բաց չեմ թողնում ու հիշեցնում եմ նրան, որ այս ամենին ես հասա իմ ուժեղ բնավորության ու հանձնվել չկարողանալու ունակության շնորհիվ»։
«Էլ ինչ դպրոց, աշխարհը մերն է». ինչպես Համլետ Մանուկյանի հաղթանակը փոխեց ընտանիքի կյանքը
Նադեժդայի հայրիկն էլ է ժամանակին երազել օդաչու դառնալ, բայց նրա մայրը դեմ է եղել, ու երազանքն անկատար է մնացել։ Երևի հենց այդ էր պատճառը, որ հայրն առանձնապես չդիմադրեց։
Ուսման ընթացքում հարցեր էր տալիս, ստուգում էր աղջկա գիտելիքներս, բայց երբեք չէր գովաբանում։ Միայն նրա մահից հետո է Նադեժդան ընկերներից իմացել, որ բոլորին պատմել է աղջկա հաջողությունների մասին ու հպարտացել նրա հաջողություններով։
«Ցավոք, հայրս չտեսավ այդ օրը։ Իմ առաջին թռիչքից մեկ տարի առաջ նա հանկարծամահ եղավ։ Դա կյանքիս ամենամեծ ցավն է։ Նա իսկապես ամեն ինչ արել է, որ ես հասնեմ այս օրվան։ Նա մեկնել էր աշխատելու Աֆրիկայում, որպեսզի ավելի շատ գումար վաստակի ու ես կարողանամ ուսում ստանալ... բայց ես վստահ եմ, որ նա ինձ հիմա հետևում է ու պաշտպանում...»,– արցունքները հազիվ զսպելով` պատմում է Նադեժդան ու հավելում` ամեն ինչ անում է, որ հայրը հպարտանա իրենով։

Առաջին թռիչքը դեպի հայրենիք

Առաջին անգամ նա 24 տարեկանում նստեց ինքնաթիռի ղեկին որպես երկրորդ օդաչու։ Թռիչքի տպավորությունների մասին խոսել չի սիրում, որովհետև չի հիշում։ Ասում է` այնքան լարված էր, որ չհասկացավ` ինչպես ամեն ինչ սկսվեց ու ավարտվեց։ Բայց այդ օրը Նադեժդայի կյանքում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Երջանիկ պատահականությամբ նրա առաջին թռիչքը Թբիլիսի– Երևան– Թբիլիսի ուղղությամբ էր։ Այդ օրը նա նաև առաջին անգամ ոտք դրեց Հայաստան, որի մասին մինչ այդ միայն լսել էր։
© Aram NersesyanՆադեժդա Բենկլյան
Пилот Надежда Бенклян - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Նադեժդա Բենկլյան
«Մորական պապս իսկական հայ է, նա մեզ հետ միշտ միայն հայերեն է խոսում։ Պատմում էր տարատեսակ պատմություններ ու անընդհատ կրկնում, որ մենք հայ ենք։ Այնպես որ այն հայկականը, ինչ կա իմ մեջ, նրա շնորքն է։ Նրա շնորհիվ է, որ ես ամբողջ կյանքում, որտեղ ներկայացել եմ, անպայման շեշտել եմ, որ հայուհի եմ»։

Երկնքում դեռ նպատակներ կան...

Նադեժդան ցավով է նշում, որ կին օդաչուներին վստահությամբ չեն մոտենում, ու հիշում է մի պատմություն, երբ իր թռիչքներից մեկի ժամանակ մի ուղևոր, իմանալով, որ օդանավը կին է կառավարում, խուճապի է մատնվել ու պահանջել է իջեցնել ինքնաթիռը։ Բայց այս ամենը չեն վրդովեցրել Նադեժդային։ Նա պնդում է` կարևորը ոչ թե օդաչուի սեռն է, այլ հմտություններն ու գիտելիքները։
«Այսօրվա ինքնաթիռներն այնքան արդիականացված են , որ երկու մատով կարող ես կառավարել, ֆիզիկական ուժ առհասարակ պետք չէ։ Ես հասկանում էի, որ իմ ունակությունները ներում են ինձ անել այդ գործը, դրա համար էլ ես ոչ մեկին չլսեցի ու գնացի այդ քայլին»։
© Aram NersesyanՆադեժդա Բենկլյան
Пилот Надежда Бенклян - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Նադեժդա Բենկլյան
Մեր զրույցի վերջում 31–ամյա օդաչուն արդեն օդանավի խցիկում էր։ Նստած էր վստահ, ժպիտն ավելի պայծառ էր, իր սիրելի աշխատավայրում էր արդեն։
«Ամեն անգամ, երբ նստում եմ այստեղ, համոզվում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»։
«Երկի՞նք, թե՞ երկիր» հարցին նա պատասխանում է առանց մտածելու` միանշանակ երկինք։ Չէ՞ որ երկնքում դեռ բազմաթիվ նպատակներ կան։ Ամեն ինչ նոր է սկսվում։ Դեռ պետք է օդանավի հրամանատարի աթոռին նստի ու հորը հպարտանալու ևս մեկ առիթ տա։
«Նա մտավ սահադաշտ և սլացավ». Սեմյոն Դանիելյանցը պատմել է ՀՀ տեղափոխվելու և երազանքի մասին
© Aram Nersesyan

Նադեժդա Բենկլյան

Նադեժդա Բենկլյան - Sputnik Արմենիա
1/6

Նադեժդա Բենկլյան

© Aram Nersesyan

Նադեժդա Բենկլյան

Նադեժդա Բենկլյան - Sputnik Արմենիա
2/6

Նադեժդա Բենկլյան

© Aram Nersesyan

Նադեժդա Բենկլյան

Նադեժդա Բենկլյան - Sputnik Արմենիա
3/6

Նադեժդա Բենկլյան

© Aram Nersesyan

Նադեժդա Բենկլյան

Նադեժդա Բենկլյան - Sputnik Արմենիա
4/6

Նադեժդա Բենկլյան

© Aram Nersesyan

Նադեժդա Բենկլյան

Նադեժդա Բենկլյան - Sputnik Արմենիա
5/6

Նադեժդա Բենկլյան

© Aram Nersesyan

Նադեժդա Բենկլյան

Նադեժդա Բենկլյան - Sputnik Արմենիա
6/6

Նադեժդա Բենկլյան

1/6

Նադեժդա Բենկլյան

2/6

Նադեժդա Բենկլյան

3/6

Նադեժդա Բենկլյան

4/6

Նադեժդա Բենկլյան

5/6

Նադեժդա Բենկլյան

6/6

Նադեժդա Բենկլյան

Լրահոս
0