Սա ցեղասպանության շարունակություն է. ՀՅԴ–ն 24–ժամյա նստացույցեր է անցկացնում Երևանում
Սա ցեղասպանության շարունակություն է. ՀՅԴ–ն 24–ժամյա նստացույցեր է անցկացնում Երևանում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել, ոչ թե բավարարվել հայտարարություններով։ 27.06.2023, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան 8։30-ից Երևանում մեկնարկեց «SOS Artsakh» խորագրով 24-ժամյա նստացույց–ակցիան։«Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Սա Ցեղասպանության շարունակություն է», «Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է», «Արցախում 120 հազար հայեր են ապրում». այսպիսի ցուցապաստառներով մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների առջև։ Ակցիան նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Մասնակիցները մինչև հունիսի 28-ը` առավոտյան ժամը 10։00-ն, նստացույց են իրականացնելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։Հունիսի 26-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
«Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Սա Ցեղասպանության շարունակություն է», «Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է», «Արցախում 120 հազար հայեր են ապրում». այսպիսի ցուցապաստառներով մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների առջև։ Ակցիան նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Մասնակիցները մինչև հունիսի 28-ը` առավոտյան ժամը 10։00-ն, նստացույց են իրականացնելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Հունիսի 26-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։