00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն ինքն էլ չգիտի` ինչ է առաջարկում. ՀՀ-ում նոր ատոմակայանի ինչ տարբերակ ունի Ռուսաստանը

© Photo : provided by Leningrad NPP media serviceԼենինգրադի ԱԷԿ-ում
Լենինգրադի ԱԷԿ-ում - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Լենինգրադի ԱԷԿ-ում
Բաժանորդագրվել
«Ռոսատոմը» հայաստանյան լրատվամիջոցների ու փորձագետների համար ճանաչողական այց էր կազմակերպել Լենինգրադի ԱԷԿ` տեղում ծանոթանալու այն ժամանակակից ատոմային էներգաբլոկին, որի անալոգն առաջարկում է կառուցել Հայաստանում մինչև 2036թ-ը։
Ամերիկան ինքն էլ չգիտի, թե ինչ է առաջարկում Հայաստանին։ Ատոմային էներգետիկայի ռուսաստանցի մասնագետներն այսպես են գնահատում Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու ԱՄՆ-ի առաջարկը։
«Շատ լավ է, որ ամերիկացիներն առաջարկում են, բայց ես չգիտեմ` իրենք ի՞նչ են առաջարկում։ Ամերիկյան տարբերակը ես չեմ տեսել, որովհետև այն պարզապես չկա։ Ամերիկացիները փոքր բլոկներ չունեն։ Դրանք դեռ նոր պետք է մշակեն»,– «Ռոսատոմի» հրավերով ճանաչողական այցով Լենինգրադի ԱԷԿ այցելած հայաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի Լենինգրադի ԱԷԿ-ի մասնաճյուղի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Կաշինը։
© Sputnik / Nelli Danielyan«Ռոսէներգոատոմ» կոնցեռնի Լենինգրադի ԱԷԿ-ի մասնաճյուղի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Կաշինը
Начальник отдела информации и общественных связей Ленинградской АЭС-филиала концерна Росэнергоатом Николай Кашин - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
«Ռոսէներգոատոմ» կոնցեռնի Լենինգրադի ԱԷԿ-ի մասնաճյուղի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Կաշինը
Ի տարբերություն ամերիկյան կողմի, Ռուսաստանն այս կերպ որոշել է Հայաստանի գործընկերներին տեղում ներկայացնել այն, թե ինչ է առաջարկում։
Լենինգրադի ԱԷԿ–ում շահագործվող ժամանակակից ռեակտորը (ВВЭР 1200 ՄՎտ) հենց այն է, ինչ ռուսական կողմն առաջարկել է Հայաստանի կառավարությանը կառուցել Մեծամորի ատոմակայանի ժամկետի ավարտից հետո։
«Ինչո՞ւ այս բլոկը, որովհետև այն արդեն փորձարկված է։ Այն ВВЭР 1000 ՄՎտ–ի անալոգն է, ուղղակի ծավալով ավելի մեծ է։ Այս բլոկն արդեն կա։ Ստացար նախագիծը, ստացար շահագործման արտոնագիրն ու խնդրեմ` աշխատեցրու, և ոչ մի խնդիր։ Առաջին բլոկը մեկնարկի պահից մինչ օրս` արդեն 5 տարի ծառայել է առանց որևէ վթարի, մենք որևէ լարվածություն չենք զգացել, որևէ արտակարգ իրավիճակ տեղի չի ունեցել»,– հայաստանցի լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլայ Կաշինը` պարզաբանելով, թե որն է ռուսական առաջարկի առավելությունը ամերիկյանի նկատմամբ։
Նրա խոսքով` Ռուսաստանն ունի նաև փոքր բլոկներ։ Այդպիսի մի լողացող բլոկ այսօր շահագործվում է Չուկոտկայում։ Բայց Ռուսաստանն այս տարբերակը Հայաստանին չի առաջարկում, քանի որ Հայաստանը չունի ծով կամ օվկիանոս։ «Միայն մի հրաշալի Սևանա լիճ ունի։ ՀՀ կառավարությունը պետք է մտածի ու որոշում կայացնի։ Բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է վերցնել փորձված հինը, քան անհասկանալի նորը»,– նշեց նա։
© Photo : provided by Leningrad NPP media serviceՆիկոլայ Կաշին
Начальник отдела информации и общественных связей Ленинградской АЭС-филиала концерна Росэнергоатом Николай Кашин - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Նիկոլայ Կաշին
Նիկոլայ Կաշինի դիտարկմամբ` Հայաստանը կարող է նաև ВВЭР 1200–ի փոխարեն ռուսական ավելի փոքր բլոկեր վերցնել, բայց Հայաստանի տնտեսության համար հզոր ատոմակայան ունենալն անհրաժեշտություն է։
Լենինգրադի ԱԷԿ-ն ունի նաև բարձր անվտանգության համակարգ, համապատասխանում է էկոլոգիական բոլոր չափորոշիչներին։
«Օդ են ծախում». ի՞նչն է սխալ Հայաստանում ատոմակայան կառուցելու ԱՄՆ-ի ծրագրերում
Լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով ատոմային կայանի անվտանգության բացառիկ համակարգը, ռուսաստանցի մասնագետը նկատեց` եթե նման համակարգ ժամանակին լիներ Չեռնոբիլի ատոմակայանում, աղետը տեղի չէր ունենա։
«Եթե հանկարծ ատոմակայանում ինչ-որ պատճառով խափանվի հովացման համակարգը, ռեակտորի ջերմաստիճանը հասնի մինչև 1700 աստիճան, և այն սկսի հալվել, ապա ռեակտորը կընկնի «հալման թակարդի» (ловушка расплава) մեջ` կծածկվի զոհաբերվող նյութով (жертвенным материалом), որից հետո կսկսվի դրա հովացումը։ Այսինքն` իոնային ճառագայթումը դուրս չի գա մթնոլորտ, մարդիկ չեն ճառագայթվի։ Սա անվտանգության համակարգերից մեկն է։ Բացի այդ, մենք ունենք նաև ջերմության պասիվ հեռացման համակարգ, որը գուցե երբեք պետք չգա, բայց կա։ Մենք կարծում ենք, անվտանգության այս համակարգերով ռեակտորը գուցե մի քիչ ավելի ծախսատար է, բայց միանշանակ անվտանգ է»,– ասում է Կաշինը։
Լենինգրադի ԱԷԿ-ի ВВЭР-1200 երկու ռեակտորների անալոգներն այսօր կառուցված են. 2 էներգաբլոկ Վորոնեժի ատոմակայանում, 1-ը` Բելառուսում, ևս 1-ը Բելառուսում արդեն նախապատրաստվում է շահագործման, ևս 2-ն էլ նույն հզորությամբ ավելի երկարաժամկետ հատվածի համար նախատեսվում է կառուցել։
Լենինգրադի ԱԷԿ-ի Տուրբինային արտադրամասի ղեկավարի տեղակալ Յուրի Սեմյոնովը, որը մասնակցել է Բելառուսում նոր ատոմակայանի կառուցմանը, հայաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում կարևորեց այն հանգամանքը, որ ատոմակայանի շահագործումից հետո էլ Ռուսաստանը շարունակում է աջակցել իր կառուցած ռեակտորի շահագործմանն ու անվտանգությանը։
© Photo : provided by Leningrad NPP media serviceՅուրի Սեմյոնով
Заместитель начальника турбинного цеха Ленинградской АЭС Юрий Семенов - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Յուրի Սեմյոնով
«Բելառուսում մասնագետներն ավելի քիչ փորձ ունեն, բայց քանի որ մենք նրանց աջակցում ենք մեր փորձառությամբ, իրենք շատ ավելի քիչ խնդիրներ են ունենում, քան մենք ունեինք ժամանակին։ Այս բլոկը բավարարում է բոլոր ժամանակակից պահանջներին։ Անվտանգության տեսակետից ամենավերջին խնդիրները, որ երբևէ նկատվել են, այստեղ հաշվի են առնված, արդիականացված են» ,– պատմեց Սեմյոնովը։
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի ատոմային էներգետիկային վերաբերող ամերիկյան ու ռուսական առաջարկները, կարծիք հայտնեց, որ այդ ոլորտում պետական քաղաքականության մեջ պետք է գերիշխի անվտանգային, այլ ոչ թե սպառողական տրամաբանությունը։
© Photo : provided by Leningrad NPP media serviceՎահե Դավթյան
Глава Института энергетической безопасности Ваге Давтян - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Վահե Դավթյան
«Եթե մենք գնում ենք մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցման ճանապարհով, ապա ակնհայտ է, որ հնարավորություն ենք ձեռք բերում ապագայում զարգացնելու Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը։ Այն, ինչի վրա խարսխված էր Հայաստանի էներգետիկ անվտանգության մոդելը դեռ 80- ականներին, երբ Մեծամորի ԱԷԿ-ը շահագործման հանձնելով` նպատակ էր դրվում ապահովելու Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը մինչև Սիրիա և Իրաք»,– նշում է փորձագետը։
Որոշ փորձագետներ էլ ասում են, որ տարածաշրջանի երկրներն իրենք էլ այսօր զարգացնում են իրենց էներգետիկ կարողությունները, այդ թվում` սեփական ատոմակայանները կառուցելով։ Սա նրանց թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանը ի վերջո զրկվելու է իր ավելցուկային էլեկտրաէներգիան հարևան երկրներ արտահանելու հնարավորությունից։
Վահե Դավթյանը, սակայն, այս տեսակետը չի կիսում` նկատելով, որ Վրաստանն այսօր էլ ունի էլեկտրաէներգիայի կարիք, Իրանն էլ, թեև ատոմակայաններ է կառուցում հարավային նահանգներում, բայց հյուսիսային շրջանները մինչև 2500 ՄգՎտ էլեկտրաէներգիայի պակասուրդի խնդիր ունեն։
«Եթե իրանցի փորձագետներին լսենք, կհասկանանք, որ Իրանի համար շատ ավելի նպատակահարմար է Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրել, կամ անգամ Ադրբեջանից, ինչն այսօր էլ անում են, քան մի հսկայական էներգահամակարգ ձևավորել էլեկտրաէներգիայի փոխանցումը հարավից հյուսիս իրականացնելու համար»,– արձանագրում է Դավթյանը։
Բացի այդ, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով, մեծ հնարավորություն ունի ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի խաղացող դառնալու, և այս տեսակետից նոր ատոմակայանի կառուցման հարցը պետք է դիտարկվի հյուսիս–հարավ միջանցքի համատեքստում։
«Ավելի նպատակահարմար է «Ռոսատոմի» առաջարկած 1200 ՄՎտ-ի տարբերակը։ Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի մոդուլային կայանի առաջարկին, ապա նախ պետք է հասկանանք` ինչ է մոդուլային կայանը։ Դա մի գեներացիոն օբյեկտ է, որը օգտագործվում է որպես ռեզերվային միջոց` դժվար հասանելի բնակավայրեր էլեկտրաէներգիա հասցնելու համար։ Մենք այդ խնդիրը չունենք»,– ասում է Դավթյանը։
Փորձագետը կարևոր է համարում նաև այն փաստը, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն միջուկային էներգետիկայի կառավարման միասնական մոդել, դպրոց` ձևավորված ԽՍՀՄ միջուկային էներգետիկայի կառավարման ավանդույթների վրա։ Մինչդեռ, ԱՄՆ-ի հետ այս ոլորտում համագործակցության որևէ փորձ Հայաստանը չունի։ Ավելին` ԱՄՆ–ն Հայաստանին առաջարկում է կառուցել փոքր մոդուլային միջուկային կայաններ, որոնց փորձը ինքը չունի։
© Photo : provided by Leningrad NPP media service

Լենինգրադի ԱԷԿ

Լենինգրադի ԱԷԿ - Sputnik Արմենիա
1/4

Լենինգրադի ԱԷԿ

© Photo : provided by Leningrad NPP media service

Լենինգրադի ԱԷԿ

Լենինգրադի ԱԷԿ - Sputnik Արմենիա
2/4

Լենինգրադի ԱԷԿ

© Photo : provided by Leningrad NPP media service

Լենինգրադի ԱԷԿ

Լենինգրադի ԱԷԿ - Sputnik Արմենիա
3/4

Լենինգրադի ԱԷԿ

© Photo : provided by Leningrad NPP media service

Լենինգրադի ԱԷԿ

Լենինգրադի ԱԷԿ - Sputnik Արմենիա
4/4

Լենինգրադի ԱԷԿ

1/4

Լենինգրադի ԱԷԿ

2/4

Լենինգրադի ԱԷԿ

3/4

Լենինգրադի ԱԷԿ

4/4

Լենինգրադի ԱԷԿ

«Այնպես չէ, որ փոքր մոդուլային միջուկային կայանները մեծ տարածում ունեն ԱՄՆ-ում։ Իրենք հիմնականում օգտվում են արտասահմանյան տեխնոլոգիաներից։ Եթե նայենք ԱՄՆ էներգետիկ բալանսը, կտեսնենք, որ այնտեղ շուրջ 30 տոկոսը մեծ հզորությամբ ռեակտորներն են, և ԱՄՆ-ն 20-րդ դարի կեսից առ այսօր առավելապես զարգացնում է իր միջուկային էներգետիկան առավելապես խոշոր ռեակտորների շահագործման ճանապարհով»,– փաստում է մեր զրուցակիցը։
Վահե Դավթյանի գնահատմամբ` ատոմակայանի հարցը նախևառաջ պետք է դիտարկվի ազգային անվտանգության ու գեոքաղաքական տեսանկյունից։ Սակայն Հայաստանում այսօր բացակայում է էներգետիկ դիվանագիտությունը, ինչի մասին վկայում է ատոմակայանի կառուցման տարբեր դիրքորոշումների շուրջ ծավալված դիսկուրսը։
Մայիսին ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի ԱՄՆ կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է Ռուսաստանից և Չինաստանից էներգետիկ ավելի մեծ անկախության հասնելու համար։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ հունիսի 8-ին «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսի ժամանակ հայ գործընկերներին առաջարկել էր այցելել ՌԴ` Հայաստանում նոր ատոմակայանի արտադրողականության գնի շուրջ քննարկումներ անցկացնելու:
© Sputnik / Евгений БиятовՆիկոլ Փաշինյան, Միխայիլ Միշուստին
Премьер-министр Армении Никол Пашинян и председатель правительства РФ Михаил Мишустин во время осмотра выставки Евразия - наш дом в Парке науки и искусства Сириус (8 июня 2023). Сочи - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Նիկոլ Փաշինյան, Միխայիլ Միշուստին
Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը` թե «Ռոսատոմը» միայն 1200 մեգավատտ հզորությամբ բլոկների կառուցում է առաջարկում, «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն ասել էր, որ ընկերությունը կարող է և՛ 600, և՛ 400 ՄՎտ հզորությամբ բլոկներ կառուցել, բայց դրանք կլինեն առաջատար նախագծեր և մի փոքր ավելի թանկ:
Հիշեցնենք` Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին) այն երկարացվել է մինչև 2026 թվականը։
Այս տարի կառավարությունը որոշեց վերազինել կայանը, որպեսզի կրկին երկարացնի ժամկետը մինչև 2036 թվականը։
ՀՀ-ում նոր ատոմակայանի տարբերակներից լավագույնս մշակվել է ռուսական նախագիծը. Սարգսյան
Լրահոս
0