00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի և Բաքվի «ուղիղ երկխոսությունը» ամերիկյան ալտրուիզմ չէ. Մարկեդոնով

© Photo : ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia / ScreenshotԱրարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինկենը
Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինկենը - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինկենը
Բաժանորդագրվել
Ռուս փորձագետը կարծում է, որ ամերիկացիները խորամանկում են, երբ խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ամերիկացիները ոչ թե ինչ-որ ալտրուիստական մղումներից ելնելով են պնդում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսություն լինի, այլ Ռուսաստանի հետ մրցակցության համատեքստում։ Այս տեսակետը հայտնել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Bunin & Co» Telegram–յան ալիքի համար գրած իր հոդվածում` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ Պետդեպարտամենտի հեռակա բանավեճը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նպատակը ոչ թե Ադրբեջանին ու Հայաստանին հաշտեցնելու բանաձևեր փնտրելն է, այլ քաղաքական էքսպանսիան և իրենց համար կարևոր տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, արձագանքելով Լավրովի հայտարարությանը, ասել էր` եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ, ապա ԱՄՆ-ն ողջունում է այդ ջանքերը։
Մարկեդոնովը կարծում է, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը փորձում են առաջատար դիրքեր զբաղեցնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Ընդ որում` ի տարբերություն ուկրաինական ուղղության, որտեղ Մոսկվայի և Վաշինգտոնի մոտեցումները բացահայտ հակադիր են (և լարվածության թուլացում դեռ չի ակնկալվում), ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ն նույնիսկ պատրաստ է ինչ-որ չափով ընդունել ՌԴ–ի կառուցողական դերակատարությունը։ Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում նախկին համագործակցությունից այսօր հետք անգամ չկա։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վաշինգտոնն առաջ է մղում այսպես կոչված «ուղիղ երկխոսության» նախագիծը, ինչի մասին հունիսի 21-ին հայտարարել է նաև Վեդանտ Պատելը՝ նման ձևաչափը համարելով հայ-ադրբեջանական կարգավորման և Հարավային Կովկասում կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալի:
«Բայց Պատելի, ինչպես նաև նրա ղեկավարի՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերում որոշակի դիվանագիտական խորամանկություն կա։ Չէ՞ որ «ուղիղ երկխոսությունը», ինչպես դա հասկանում են Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, ոչ թե Բաքվի և Երևանի ներկայացուցիչների նախաձեռնած խոսակցությունն է, այլ Վաշինգտոնի կազմակերպած հարթակը։ ԱՄՆ–ն հանդես է գալիս այդ երկխոսության պրոդյուսերի դերում։ Պատելի ձևակերպումից ելնելով՝ մենք կարող ենք Կրեմլի կամ ԱԳՆ–ի հովանու ներքո անցկացված մոսկովյան բանակցություններն էլ «ուղիղ» անվանել, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, այդ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում և քննարկում են խաղաղության հաստատման հեռանկարները», - նշել է Մարկեդոնովը։
Սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ն իր հարթակները ներկայացնում է որպես հակամարտող կողմերի իրական երկխոսություն՝ Մոսկվայի դերը ներկայացնելով որպես միջնորդություն։ «Պարզ է, որ ցանկացած հաշտարարություն սեփական շահ է ենթադրում։ Եվ այս համատեքստում Վաշինգտոնի գործողությունները որպես ալտրուիզմի դրսևորումներ դիտարկելը առնվազն միամտություն կլիներ»,– նշել է Մարկեդոնովը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Եվրասիայում թեժ մրցակցություն է ընթանում, որն ընդգրկում է ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ոլորտ:
Նշենք, որ մյուս շաբաթ Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը նախատեսված էր դեռևս հունիսի 12-ին, սակայն Բաքվի խնդրանքով հետաձգվել էր:
Լրահոս
0