00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում 100 լեզուներով գրագողության բացահայտման բացառիկ համակարգ են ստեղծել

© Unsplash / Danial IgderyԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր օր նեյրոցանցը մինչև 500 հազար նյութ է մշակում, մեկ վայրկյանում` միջինում շուրջ մեկ տասնյակ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռուսաստանում այլոց նյութերը գողացող խաբեբաների որոնման բացառիկ համակարգ են մշակել։ Չնայած, որ աշխարհում մի շարք տարատեսակ նեյրոցանցեր գոյություն ունեն, որոնք բացահայտում են գրագողությունը գիտական աշխատանքներում, գրական ստեղծագործություններում և փաստաթղթերում, ռուսական համակարգը նմանը չունի։ Այս մասին գրում է RG պարբերականը։
Որոնման այս համակարգի բացառիկությունն այն է, որ այն թույլ է տալիս տեքստերում գտնել գրագողության թարգմանված հատվածները 100 լեզուների թվում ցանկացած համադրությամբ։
«Անտիպլագիատը» ստեղծած ընկերության ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Յուրի Չեխովիչը բացատրում է, որ նեյրոցանցն ինքնուրույն որևէ որոշում չի կայացնում, որևէ մեկին «չի մեղադրում» այլոց տեքստերը կրկնօրինակելու ու փոխառելու մեջ։
«Ըստ էության, այն որոնողական համակարգ է։ Դուք ներբեռնում եք համակարգ ատենախոսության կամ հոդվածի տեքստը, և վերջում այն հայտնում է արդյունքը. եթե որևէ այլ աղբյուրից հատված է գտել, ապա այն նշվում է։ Իսկ թե որքանով ճիշտ է հեղինակն օգտագործել այդ հատվածը, այն ներկայացրել է որպես մեջբերում, թե որպես իր գրվածք, համակարգը հասկանալ չի կարող։ Դա կարող է անել միայն փորձագետը», – պարզաբանում է Չեխովիչը, հավելելով, որ այդպիսով սարքն ու մարդը փոխլրացնում են միմյանց այդ էներգատար աշխատանքում։
Յուրաքանչյուր օր նեյրացանցը մինչև 500 հազար նյութ է մշակում, մեկ վայրկյանում` միջինում շուրջ մեկ տասնյակ։
Գիտնականը պատմել է, որ «Անտիպլագիատը» գործ ունի հմուտ խաբեբաների հետ, որոնք լուրջ աշխատանք են տանում այլոց տեքստերի հետ` փորձելով ձևափոխել դրանք։ Առավել «զարգացածները» օտար լեզվով նյութեր են կիրառում, թարգմանում և տեղադրում են դրանք իրենց աշխատանքներում որպես սեփական արտադրանք։
«Մենք բացառիկ համակարգ ենք մշակել, որը տարեկան ավելի քան 30 մլն փաստաթուղթ է ստուգում։ Դրանց թվում հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր էջեր ունեցող տեքստեր են լինում», – ընդգծել է Չեխովիչը։
Աշխատանքն իրականացվել է «Թվային տնտեսություն» ազգային նախագծի շրջանակում «Արհեստական բանականություն» ուղղությամբ 180 մլն ռուբլու դրամաշնորհային ծրագրով։
Լրահոս
0