00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մանիպուլացնում է. Մամիջանյանը ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Հայկ Մամիջանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորի կարծիքով` այն, ինչ 2020 թվականի հոկտեմբերին կարմիր գիծ էր ՀՀ վարչապետի համար, մի քանի շաբաթ անց ընդունելի դարձավ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանը սուտ որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` 2020 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված բանակցությունների որոշ մանրամասների վերաբերյալ։ Այս մասին Մամիջանյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսին։
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետը 2020 թ. հոկտեմբերի 19-ին հանդիպել էր արտախորհրդարանական ուժերի հետ, որի ժամանակ ասել էր, որ պատերազմը տանուլ է տվել (խոսքը 44-օրյա պատերազմի մասին է- խմբ.) ու ինքն է խնդրել Ռուսաստանին` Սյունիքում ՌԴ դրոշներ տեղադրել։ Մամիջանյանը նաև ընդգծեց, որ Փաշինյանն այդ ժամանակ նաև ասում էր, թե Շուշին ու Սյունիքով ճանապարհի տրամադրումն իր համար կարմիր գիծ են, սակայն մի քանի շաբաթ անց դրանք ընդունելի դարձան։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ Փաշինյանը ցանկանում է մանիպուլացնել, ասելով, որ Շուշին 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցնելը փաստացի կվերածվեր ադրբեջանական քաղաքի և կհանգեցներ հայկական վերահսկողության կորստի։ Նրա խոսքով` այդ մանիպուլյացիայի մասին լավագույնս վկայում է արդեն նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որում խոսվում է ՄԱԿ–ի հովանու ներքո փախստականների վերադարձի մասին։
Մամիջանյանը շեշտեց, որ անցել է 3 տարի, ու ոչ մի ադրբեջանցի չի տեղափոխվել Արցախի հսկողության տակ գտնվող տարածքներ։
«Ադրբեջանցիների վերադարձը Շուշի որպես քաղաքի կորուստ ներկայացնելու փորձերը մանիպուլյացիա է, Փաշինյանը պարզապես ստում է։ Այդ օրը (2020 թվականի հոկտեմբերի 19-ին- խմբ.), Շուշիի պահպանմամբ հրադադարի հասնելու հնարավորություն կար»,– ասաց պատգամավորը։
Նա անդրադարձավ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, որը կապված էր Նախիջևանի ինքնավարության հետ Ադրբեջանի կապն ապահովելու համար Սյունիքում խաղաղապահների տեղակայելու՝ Բաքվի պահանջի հետ։
«Այն կետերը, որոնք իր համար իբր կարմիր գիծ էին, վերջում հենց այդպես էլ ստորագրվեցին։ Հոկտեմբերի 19-ին մինչև նոյեմբերի 9-ը գրանցված բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են»,– նշեց պատգամավորը։
Մամիջանյանը նաև նկատեց, որ եռակողմ հայտարարության մեջ կետ կա Ռուսաստանի ԱԴԾ-ի ուղեկցությամբ ցամաքային երթուղի կազմակերպելու մասին: Այլ կերպ ասած, այն, ինչ Փաշինյանը մերժել էր հոկտեմբերին, նա ընդունել և ստորագրել է նոյեմբերին։ Նա հավելեց, որ հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զինվորների մահերը Փաշինյանի խղճի վրա են:
Լրահոս
0