00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի խոսքերը հակասության մեջ չեն. Քոչարյան

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Բաժանորդագրվել
Հունիսի 27-ին քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հարցերի սահմանափակումներ չեն լինելու։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը եղել է փակ նիստում, և Շուշիի անկման վերաբերյալ նրա ասածները հակասության մեջ չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա չբացառեց, որ հնարավոր է` Օնիկ Գասպարյանը կրկին կանչվի քննիչ հանձնաժողով, քանի որ յուրաքանչյուր հրավիրյալի խոսքերից հետո կարող է լրացուցիչ պարզաբանումների, հարցերի կարիք լինի։

«Ցանկացած հարց կարող են ուղղել և ստանալ պատասխան»,– ասաց Քոչարյանը` անդրադառնալով նրան, թե արդյոք հունիսի 27-ին քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ սահմանափակումներ լինելու են, թե ոչ։

Ինչո՞ւ են նախկին զինծառայողներին փակ ռեժիմով քննել, իսկ Փաշինյանին` բաց, Քոչարյանը նշեց` այդպես են նպատակահարմար գտել։
Նա հավելեց, որ Փաշինյանից հետո քննիչ հանձնաժողով են գալու նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց թվում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ հանդիպումը պարզապես հետաձգվել է, որովհետև, ըստ Քոչարյանի, ավելի նպատակահարմար է նրա հետ ավելի ուշ հանդիպել։
Քոչարյանը նաև հույս հայտնեց, որ ընդդիմությունը ևս կգա ու կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, անսահմանափակ թվով հարցեր կուղղի վարչապետին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։
Հունիսի 19–ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։
Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Լրահոս
0