00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խելոք մարդու հատկանիշները՝ ըստ ժողովրդի և ըստ մասնագետների

© Sputnik / Andranik GhazaryanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի այսպես ասած խելոք մարդը։ Իհարկե, կարելի է ղեկավարվել հայտնի ժողովրդական բնորոշմամբ՝ խելոքն այն մարդն է, որին հաջողվում է համոզել մյուսներին, որ ինքը հիմար չէ։
Համաձայնեք` շատ հիմնավոր պնդում է, որովհետև երբ, օրինակ, ինձ անընդհատ հարց են տալիս՝ լավ, այսքանից հետո ինչպես կարող էին մարդիկ ձայն տալ մտավոր կարողությունների նման մակարդակ ունեցող մեկին, ես միշտ հակադարձում եմ՝ բայց ախր նա կարողացել է մեզ համոզել, որ իրեն ընտրենք։ Եվ եթե մենք բոլորովին հակված չենք ընդունելու, որ մենք ինքներս հիմար ենք, կներեք, ուրեմն պիտի տրամաբանորեն եզրակացնենք, որ ինքն էլ ամենևին հիմար չէ։ Այդպես չէ՞՝ մտավոր կարողություններով աչքի չընկնողը հո չէր կարող համոզել մեզ` խելոքներիս։
Զիջում էլ կա, զիջում էլ. ինչու է Հայաստանի ղեկավարությունն ընտրել վատագույն մոդելը
Լեհ հետազոտողների խումբը վերջերս հրապարակել է մարդկային ինտելեկտի հատկանիշները, որոնք ոչ բոլոր դեպքերում են համապատասխանում լայն հասարակայնության շրջանում տարածված պատկերացումներին։ Վերցնենք թեկուզ այսպես ասած էմոցիոնալ մտածողությունը։
Խելոք մարդու հատկանիշները՝ ըստ ժողովրդի եւ ըստ մասնագետների
Հաստատ նկատած կլինեք՝ մանավանդ վերջին տարիներին, ղարաբաղյան պարտությունից հետո միանգամից հայտնվեցին բազմաթիվ վերլուծաբաններ, քաղաքագետներ, մեկնաբաններ, որոնք համառորեն մեխում են մարդկանց գիտակցության մեջ այն միտքը, թե հայերի բոլոր դժբախտությունները Նոյի թվից ի վեր պայմանավորված են նրանով, որ մենք ամեն ինչին մոտենում ենք ոչ թե բանականության դիրքերից, այլ զգացմունքներով ղեկավարվելով։ Ընդ որում` նրանց այս պնդումներում բացարձակ որևէ նոր բան չկա։
Տարիներ շարունակ, փաստում են լեհ գիտնականները, բանականությունն ու սիրտը ողջ աշխարհում դիտարկվում էին որպես հակադիր ուժեր, և հույզերով ղեկավարվելը համարվում էր խելոք մարդու վարքին անհարիր։
29 800 ք/կմ, 12 տոկոս տնտեսական աճ, 4 000 զոհ. Հայաստանը թվերի երկիր է դարձել
Սակայն վերջին հետազոտություններն ապացուցել են, որ շատ ամուր փոխկապակցվածություն գոյություն ունի մարդու այսպես ասած էմոցիոնալ ինտելեկտի և նրա IQ-ի միջև։ Այնպես որ, եթե դուք ղեկավարվում եք սրտով, մեծ հավանականությամբ, դուք ղեկավարվում եք նաև բանականությամբ։ Որոշ փորձագետներ սրա ամենավառ արտահայտությունն են համարում ղարաբաղյան առաջին և վերջին պատերազմները` արձանագրելով՝ 90-ականների սկզբին էլ Ադրբեջանը հսկայական գերազանցություն ուներ ամեն ինչում՝ զենք, զինամթերք, ավիացիա, մարդկային ուժ, այնինչ հայերն ունեին մի հիմնական առավելություն՝ աննախադեպ բարձր էմոցիոնալ ինտելեկտ։
Հիմա, ինչպես գիտեք, պատկերը ճիշտ հակառակն է`բանականության գերիշխանություն՝ «մենք տկար ենք, դասալիք, դավաճան, գերի հանձնվող», չունենք ժամանակակից զենք։ «Հինգերորդ շարասյան» մասին էլ չեմ ասում։ Չվիճենք, խորհրդարանական հանձնաժողովը թող պարզի մեր պարտության պատճառները։
Բարձր ինտելեկտի երկրորդ հատկանիշը։ Գիտնականներն ասում են` խելոք մարդը անպայման հետաքրքրվում է աշխարհով։ Թող ներեն ինձ այն մարդիկ, որոնք հպարտորեն հայտարարում են. «Քաղաքականությունը ինձ բացարձակ չի հետաքրքրում», բայց ես լիովին համաձայն եմ լեհ մասնագետների հետ՝ եթե քեզ որևէ բան չի հետաքրքրում, բա բոլորովին բարձր ինտելեկտի նշան չէ։
Հաջորդ հատկանիշը` խելոք մարդը ուշիմ դիտորդ է։ Այո, այս դեպքում էլ եմ համաձայն լեհ մասնագետների հետ, որոնք փաստում են՝ սենյակի ամենաաղմկոտ մարդը ամենևին ոչ բոլոր դեպքերում է ամենախելոքը։ Խելոքը սովորաբար լուռ հետևում է մարդկանց վարքագծին` փորձելով հասկանալ նրանց բնավորության գծերը, առանձնահատկությունները, որոնք օգնում են ըմբռնել նրբությունները և ճիշտ հետևություններ անել, ինչը երևի ամենակարևորն է մարդկային շփումներում։
Խելոք մարդու չորրորդ հատկանիշն այն է, որ նա ինքնավերահսկողության ունակություն ունի, այսինքն` կարողանում է կառավարել սեփական զգացմունքներն ու մղումները։ Դա նշանակում է, որ դուք ավելի հաճախ եք մտածում խոսելուց կամ գործելուց առաջ։ Դե, եթե մտածում եք, ուրեմն հաստատ մտածող մարդ եք։ Ի դեպ, մտածող մարդու ևս մի հատկանիշ՝ նա գիտի, որ ունի սահմանափակումներ։ Երևի դուք էլ կհավաստեք՝ խելոք մարդիկ երբեք չեն փորձում ձևացնել, թե ամեն ինչ գիտեն։ Ճիշտ հակառակը` միայն կասկածելի մտավոր կարողության տեր մարդն է փորձում ցույց տալ, որ շատ լավ հասկանում է պատերազմի նրբություններից, տնտեսությունից, դիվանագիտությունից և նույնիսկ եվրոպական կանոններից (թե որ մսի կամ ձկան հետ որ գույնի ու հնության գինի են խմում)։
Գիտնականների այս հետազոտության արդյունքներն օրերս հրապարակվել են լեհական մամուլում։ Մեկնաբանությունները շատ–շատ են, մեջբերեմ ընդամենը մեկը. «Ուշադրությամբ կարդացի և հասկացա, որ ես հիմար եմ։ Խելոք լինեի՝ վաղուց արդեն Լեհաստանում չէի ապրի»։
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Հունիսյան խճանկար. բանակցային հերքումներ և իշխանականների մասնակցությամբ միջադեպեր
Քաղաքականությամբ կարող է զբաղվել ով ասես, նույնիսկ նախկին լրագրողը
Լրահոս
0