00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՌՕ կործանիչները Հայաստանում ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել

© Photo : пресс-служба ЮВОՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչ
ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչ - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Բաժանորդագրվել
Ուսումնամարզական թռիչքներում ներգրավված է եղել շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ–մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները Հայաստանում ուսումնամարզական թռիչքների ընթացքում ուսումնական խնդիրներ են կատարել։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի օդաչուները կբարձրացնեն մարզումների ինտենսիվությունը
Օդաչուները թռիչքներն իրականացրել են տրված երթուղով լեռնային կիրճերի շրջանում տարբեր խնդիրների կատարմամբ, այդ թվում` զույգերով և շղթաներով տարբեր բարձրությունների վրա, գիշերային և ցերեկային ժամերին մարտական մեքենաների մանևրումների հետ կապված։
«Էրեբունի» ավիաբազայի ուսումնամարզական թռիչքներում ներգրավվել են Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ։
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ ՀՌՕ ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարզումների կմասնակցեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում։
Հայաստանում ՀՌՕ զինծառայողները կարգի են բերել ավտոմեքենաներն ու տանկերը
Իրավիճակն առավելագույնս մարտականին մոտեցնելու համար ՀՌՕ զինծառայողները հատուկ խոչընդոտներ կհաղթահարեն ծխագլանիկների և պայթուցիկ փաթեթների կիրառմամբ։
Լրահոս
0