https://arm.sputniknews.ru/20230619/datakhazutjuny-pahanjum-e-artur-gevvorgjanic-brnagandzel-shurj-2-mlrd-dram-ev-ansharzh-gujq-61372833.html
Դատախազությունը պահանջում է Արթուր Գևորգյանից բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ և անշարժ գույք
Դատախազությունը պահանջում է Արթուր Գևորգյանից բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ և անշարժ գույք
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 5-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ 19.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-19T16:23+0400
2023-06-19T16:23+0400
2023-06-19T16:29+0400
հհ դատախազություն
արթուր դավթյան
գույք
բռնագանձում
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1275/37/12753727_0:0:1498:844_1920x0_80_0_0_914a338be0511f1820c4efad4976964a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ դատախազությունն ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանից պահանջում է բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ, ԱՄՆ-ում և ՀՀ-ում գտնվող անշարժ գույքը։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։Մասնավորապես, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջում է Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելՆշենք, որ Արթուր Գևորգյանը 2009-2012թթ. եղել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: 2013 թ. ընտրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 և 2017 թթ․ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2018 թ․ դուրս է եկել ՀՀԿ կուսակցությունից ու հեռացել քաղաքականությունից։Բռնագանձման գործերով կարող են զբաղվել նոտարները. կառավարությունը բեռնաթափում է դատարանները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1275/37/12753727_149:0:1482:1000_1920x0_80_0_0_4efe8fa3fcd1675ce084bb7e0a1826c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, արթուր դավթյան, գույք, բռնագանձում, պատգամավոր
հհ դատախազություն, արթուր դավթյան, գույք, բռնագանձում, պատգամավոր
Դատախազությունը պահանջում է Արթուր Գևորգյանից բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ և անշարժ գույք
16:23 19.06.2023 (Թարմացված է: 16:29 19.06.2023) Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 5-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ դատախազությունն ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանից պահանջում է բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ, ԱՄՆ-ում և ՀՀ-ում գտնվող անշարժ գույքը։ Տեղեկությունը հայտնում է
դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջում է Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել
Հայաստանի Հանրապետությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող 2 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը` շուրջ 409 մլն դրամ։
Շուրջ 1 մլրդ 57 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 925 մլն դրամ՝ որպես բարեխիղճ ձեռք բերողների փոխանցված և չնույնականացվող ապօրինի միջոցների արժեք։
Ֆիզիկական անձից դեբիտորական պարտքի պահանջի իրավունք՝ 56 մլն դրամի չափով:
Նշենք, որ Արթուր Գևորգյանը 2009-2012թթ. եղել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: 2013 թ. ընտրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 և 2017 թթ․ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
2018 թ․ դուրս է եկել ՀՀԿ կուսակցությունից ու հեռացել քաղաքականությունից։