00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրո-2024-ին ընդառաջ. Հայաստանի հավաքականի հիասքանչ հաղթանակը Քարդիֆում

© Photo : Football Federation of ArmeniaՀայաստան-Ուելս հանդիպումը
Հայաստան-Ուելս հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Հայաստան-Ուելս հանդիպումը
Բաժանորդագրվել
Եվրո-2024-ի ընտրական խմբում Ուելսի հետ խաղից առաջ մեր հավաքականը լուրջ կորուստներ ունեցավ մասնավորապես պաշտպանությունում։ Առանցքային երեք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ թիմի ավագ Վարզադատ Հարոյանը, վնասվածքի պատճառով չկարողացան մեկնարկային կազմում հայտնվել։ Ալեքսանդր Պետրակովը ստիպված պաշտպանությունում այլընտրանքային տարբերակով դուրս բերեց թիմը Քարդիֆի ստադիոնում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի -Sputnik, Խաչիկ Չախոյան- Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի D խմբի ընտրական խաղում Հրանտ-Լեոն Ռանոսի և Լուկաս Սելարայանի դուբլերի շնորհիվ 4։2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ուելսի հավաքականի նկատմամբ։
Մեր ընտրանու համար խաղը, մեղմ ասած, լավ չսկսվեց։ Արդեն 10-րդ րոպեին դաշտի տերերը հասան իրենց նպատակին։ Դիրքային վրիպումը պաշտպանությունում հնարավորություն տվեց Դենիել Ջեյմսին մոտ տարածությունից ուղարկել գնդակը մեր ընտրանու դարպասը։ Մեր հավաքականը ընդամենը մեկ րոպե անց կարող էր խփել պատասխան գնդակը, բայց Էդուարդ Սպերցյանի հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Հետաքրքրական է, որ բաց թողած գոլից հետո մերոնց մոտ արթնացավ համարձակ գրոհելու ունակությունը։ Չնայած կարելի էր սպասել Ուելսի հավաքականի ավելի մեծ ճնշումը ոգևորության ալիքի ներքո։
Եվ այդ համարձակությունը շատ արագ տվեց իր արդյունքը։ Ստյոպա Մկրտչյանը խլեց գնդակը մրցակցից ու սկսեց մեր գոլային գրոհը։ Դաշյանը տեսավ Սպերցյանին, Սպերցյանը գնդակը փոխանցեց ձախ եզր՝ Նաիր Տիկնիզյանին, վերջինս էլ՝ Լուկաս Սելարայանին, որը մեկ հպումով գերազանց հարվածով մխրճեց գնդակը Ուելսի ընտրանում դարպասի վերին անկյունը։ Շատ կարևոր գնդակ էր հոգեբանական տեսանկյունից։ Մերոնք վստահություն զգացին։ Շատ կարևոր էր շարունակել կարգապահ ֆուտբոլ խաղալը, ինչը մեր թիմի մոտ նկատվեց գնդակ բաց թողնելուց հետո։
© Photo : Football Federation of ArmeniaՀայաստան-Ուելս հանդիպումը
Футболисты сборной Армении празднуют гол, забитый в ворота сборной Уэльса во время квалификационного матча Чемпионата Европы по футболу (16 июня 2023). Кардифф - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Հայաստան-Ուելս հանդիպումը
Բացի համարձակությունից, մեր կիսապաշտպանության ու հարձակման գծերի հիանալի համագործակցությունը շատ շուտով նոր արդյունք տվեց. Էդուարդ Սպերցյանի գերազանց փոխանցումից հետո Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը գլխի հարվածով ևս մեկ անգամ մրցակցին ստիպեց վերսկսել խաղը կենտրոնից։ Հաշիվը արդեն մեր օգտին էր, բայց մերոնք շարունակում էին վրիպումներ թույլ տալ պաշտպանվելիս։ Շատ լարված խաղ էր։
Հանդիպման 62-րդ րոպեին մեր թիմի կազմում վնասվածք ստացավ ու փոխարինվեց Անդրե Կալիզիրը։ Նրա փոխարեն խաղը շարունակեց Վարազդատ Հարոյանը։ Մեր թիմի ավագը իր բնավորությամբ անկասկած մարտիկ է խաղադաշտում, բայց ինչքան թույլ կտար նրան վնասվածքը խաղը շարունակել, դա այլ հարց է։ Տիգրան Բարսեղյանի փոխարեն էլ խաղադաշտ դուրս եկավ Վահան Բիչախչյանը։ Մեր թիմը հավասար պայքարում էր՝ ունենալով նվազագույն առավելություն։
Եվ եկավ մի պահ, որ կարելի է ասել, որ մերոնց խաղը աչք էր շոյում։ Լուկաս Սելարայանը նկատեց Հրանտ-Լեոնի արագացումը, մեկ հպումով հրաշալի «բացեց» մեր հարձակվողին, ու Ռանոսը դիպուկ հարվածով դուբլ ձևակերպեց մեր ընտրանու կազմում պաշտոնական առաջին խաղում։ Հաղթում էինք 3։1 հաշվով, ու վերջնական հաղթանակը այս խաղում շատ մոտ էր, հիմնական ժամանակի ավարտին մնում էր 20 րոպե։
Սակայն մեծ առավելությունը մենք կորցրինք՝ նորից պաշտպանությունում վստահ խաղ չցուցադրելով։ Դաշտի տերերը կրճատեցին հաշիվը՝ 2։3։ Պատասխան գրոհի ժամանակ Ռանոսի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Մի խոսքով, խաղը շարունակում էր երկկողմանի սուր տեմպով։ Ու հիանալի խաղ անցկացնող Իվու Ուգուչուկվուն խլելով գնդակը մրցակցից, այն ուղարկեց դեպի Սելարայանը, և վերջինս ցույց տվեց, թե ինչպես ևս մեկ անգամ կարելի է գնդակն ուղարկել դարպասի իննյակը՝ 4։2։ Ու առաջինը տեղի տվեցին Կիֆեր Մուրի նյարդերը, որը մեր դարպասապահ Օգնեն Չանչարևիչի նկատմամբ կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից։ Հաղթում էինք և հաշվով, և խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստների թվով։
Հարց է առաջանում, թե ինչպես կարելի է հաղթել ունենալով մեծ խնդիրներ պաշտպանությունում։ Ուելս-Հայաստան խաղի ընթացքն ու արդյունքն այդ հարցի պատասխանն են։ Իհարկե, հետևություններ կանի Ալեքսանդր Պետրակովը, այս խաղում ինչպես և յուրաքանչյուր այլ խաղում կարևորը արդյունքն էր։ Հայաստանի հավաքականը շատ կարևոր հաղթանակ տոնեց բոլոր առումներով։
Ընտրական հաջորդ խաղը մեր հավաքականը անցկացնելու է երեք օր անց։ Հունիսի 19-ին մեր ընտրանին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Լատվիայի հավաքականին։
Լրահոս
0