00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄՈւԿ–ով հիվանդ Լյուդվիգի կյանքը կհեշտանա. անհույս թվացող թույլտվության հետքերով

© Sputnik / Aram NersesyanՔայլաբեր աջակցող սարքը
Քայլաբեր աջակցող սարքը - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Բաժանորդագրվել
2023 թվականի ապրիլից հաշմանդամություն ունեցող մի շարք քաղաքացիներ սպասում են, որ Հայաստանում արտադրվող թանկարժեք սարքերը կարող են իրենց համար փրկօղակ դառնալ ու փոքր–ինչ թեթևացնել իրենց կյանքը։ Նման հույս ունեն նաև 16-ամյա Լյուդվիգի ծնողները։
Հայաստանում մեծ պահանջարկ է ձևավորվել 2023 թվականի փետրվարից պետպատվերի շրջանակում ավելացած նոր աջակցող միջոցների նկատմամբ։
Հայկական արտադրության կանգնակը, կանգնակ-սայլակը, քայլաբերը և անվասայլակի էլեկտրական կցորդիչը թե’ մասնագետների, թե’ շահառուների ու նրանց ընտանիքների համար փրկօղակ կարող են լինել։ Միայն թե շահառուներն ու նրանց ծնողները խնդիրների են բախվում պետպատվերի շրջանակում սարքերը ձեռք բերելու համար նախատեսված ընթացակարգի հետ կապված։
Ինչ քայլեր են անհրաժեշտ սարքերը պետպատվերով ձեռք բերելու համար

Հաշմանդամություն ունեցող անձը պետք է ունենա բժշկի տեղեկանք, որ սարքն իրեն ցուցված էյդ տեղեկանքով մոտենա ԲՍՓ հանձնաժողով, որպեսզի հաստատվի հաշմանդամություն ունեցողի ՎԱԾ–ը։ Դրական եզրակացության դեպքում ՎԱԾ–ի մեջ նշվում է` սարքն անհրաժեշտ է։ Այնուհետև դիմում է գրվում ՄՍԾ, որից հետո տրամադրվում է պետական հավաստագիր, որով էլ անձը դիմում է որակավորված ընկերություններից մեկին` սարքի ձեռբերման համար։

Այս սարքերից երկուսը` քայլաբերն ու կանգնակ–սայլակը, շատ անհրաժեշտ են 16-ամյա Լյուդվիգ Պողոսյանին։ Լուդվիգը ծնվել է թթվածնային քաղցով։ 6 ամսականում երեխայի մոտ ախտորոշվել է ՄՈւԿ հիվանդություն։ Երեխան չունի ձևավորված խոսք, չի քայլում և գլուխն ինքնուրույն ուղիղ չի պահում։
Լյուդվիգի մոտ առաջացած մկանային ցավերը մեղմելու համար մայրը` Ռուզաննա Համբարձումյանը, երեխայի վերականգնողաբանից ստանալով համապատասխան բժշկական տեղեկանք, որ Լյուդվիգին ցուցված են և՛ քայլաբեր, և՛ կանգնակ–սայլակ սարքերը, դիմել է Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)հանձնաժողով, որպեսզի հաստատվի Լյուդվիգի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ)։
© Photo : provided by Ruzanna HambardzumyanԼյուդվիգ Պողոսյանը
Людвиг Погосян - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Լյուդվիգ Պողոսյանը
Ռուզաննային մերժել են` ասելով` սարքն առկա չէ։ Հետո, երբ կինն ասել է, որ տեղեկություն ունի` սարք կա, նրան ասել են` կա, բայց թանկ է։ Իսկ երբ Ռուզաննան ասել է, որ օրենքով այն իր երեխային պետք է տրամադրվի պետպատվերի շրջանակում, նրան ասել են, որ քայլաբերը տրամադրվում է միայն զինհաշմանդամներին։
«ՔայլՏեք» ընկերությունից, սակայն, Sputnik Արմենիան տեղեկացրին, որ ապրիլից մինչ օրս պետպատվերի շրջանակում 20 շահառուի (այդ թվում` 2 զինհաշմանդամի) հավաստագրեր են տրվել քայլաբերի, 4 շահառուի` կանգնակ–քայլակ սարքերի համար։
Քայլաբերների համար դիմած քաղաքացիների 65 %–ը ՄՈւԿ հիվանդություն ունեցող երեխաների ծնողները կամ խնամակալներն են։
Նշենք, որ այս սարքերը պետպատվերի շրջանակում տրամադրելը բավականին մեծ դրական արձագանք ստացավ, քանի որ սարքերի շուկայական գները բավականին բարձր են։ Քայլաբերն, օրինակ, արժե 830.000–850.000 դրամ, իսկ կանգնակ–սայլակի գինը 1,5 մլն դրամ է։ Պետպատվերի դեպքում պետությունը արտադրողից քայլաբերը գնում է 653.000 դրամով, իսկ կանգնակ–սայլակը` 1 մլն 356.000 դրամով։
Այն բանից հետո, երբ Ռուզաննան խնդրի մասին բարձրաձայնել է սոցցանցային իր էջում, ԲՍՓ–ից կնոջը հրավիրել են հանձնաժողովի նիստին և քայլաբերի թույլատվությունը տվել։ Կանգնակ–սայլակի մասով կրկին մերժել են, մինչդեռ կնոջ խոսքով` այդ սարքի առկայության դեպքում երեխան դպրոց կգնա։
«Ես ինքս փորձել եմ վերականգնողական կենտրոնում Լյուդվիգին կանգնակի վրա կանգնեցնել և հստակ գիտեմ, որ դա մեկ հոգու բան չէ։ Առնվազն 2-3 անձ է պետք։ Կանգնակ–սայլակի դեպքում մի սեղմակի օգնությամբ հնարավոր է երեխային նստած դիրքից կանգնեցնել կամ անհրաժեշտության դեպքում պառկեցնել»,– պատմում է մայրը։
© Photo : Facebook / QaylTech / ՔայլՏեքԿանգնակ–սայլակ
Коляска-вертикализатор компании QaylTech - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Կանգնակ–սայլակ
Մինչ Sputnik Արմենիան փորձում էր սարքի մերժման հիմքերի վերաբերյալ պարզաբանում ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կառույցից արդեն Ռուզաննայի հետ կապ են հաստատել և խոստացել տրամադրել նաև երկրորդ սարքի թույլտվությունը։
Այժմ Ռուզաննան երկու սարքի համար էլ նոր դիմում է գրել։ Նախարարությունից խոստացել են հաջորդ շաբաթ թույլատվություն տալ, որից հետո հնարավոր կլինի սարքերն արտադրողից ստանալ, երբ դրանք պատրաստ կլինեն։
«Մենք ամեն ինչ ճշտել ենք և մանրամասն ծանոթացել ենք սարքերի տեխնիկական բնութագրին։ Դրանք իսկապես ցուցված են Լյուդվիգին։ Աշխատակիցներին ևս տեղեկացրել ենք այդ մասին։ Մի սարքի մասով թույլտվություն արդեն կա, երկրորդ սարքի մասով շուտով կլինի»,–Sputnik Արմենիային ասաց Բժշկասոցիալական փորձաքննության և անձի ֆունկցիոնալության գնահատման ապահովման բաժնի պետ Նելլի Հովակիմյանը։
Իսկ Ռուզաննային մինչ այս մերժելը Հովակիմյանը բացատրեց նրանով, որ պարագաները նոր են, մեծ շրջանառություն չունեն, և դրանց տեխնիկական բնութագրերը մանրամասն բացատրված չեն մասնագետներին։ Արդյունքում ամեն մեկը յուրովի է հասկանում դրանց ֆունկցիոնալությունը։
Հասկանալու համար, թե որ դեպքերում են շահառուին նշանակվում այս սարքերը, Sputnik Արմենիան զրուցել է նաև Հանրապետական վերականգնողական կենտրոնի բուժական գծով տեղակալ, վերականգնողաբան Աղավնի Զարաֆյանի հետ։
Նրա խոսքով` նշված սարքերն օգտագործվում են գլխուղեղի և ողնուղեղի հետ կապված հիվանդությունների, վնասվածքների դեպքում։
«Քայլաբերը ցուցված է այն դեպքում, երբ երեխան գոնե ձեռքերը կարողանում է օգտագործել, մեջքն ինքնուրույն պահել, բայց ունի ոտքերի թուլություն, իսկ կանգնակ–սայլակը` այն դեպքում, երբ երեխան նշված հնարավորությունները չունի»–ասաց Սարաֆյանը։
© Photo : Facebook / QaylTech / ՔայլՏեք«ՔայլՏեքի» քայլաբերը
Имитатор ходьбы компании QaylTech - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
«ՔայլՏեքի» քայլաբերը
Վերականգնողաբանն ընդգծում է` իրենց կողմից պետք է դրվի հստակ նպատակ, որպեսզի այդ սարքերն օգնեն ոչ միայն բուժման ընթացքում, այլ նաև բուժումից հետո` տանը։
«Իհարկե, ծնողներն ուզում են, որ այդ սարքերն իրենց երեխաներին ցուցված լինեն, միևնույն ժամանակ ոչ մի ծնող չի ցանկանա սարքերը ձեռք բերել և չօգտագործել։ Եթե մենք պետք է ընտրենք, թե այդ սարքերից որն է երեխային անհրաժեշտ, այդ որոշումը պետք է լինի թիմային»,–ասաց Սարաֆյանը։
Նրա խոսքով` այդ թիմում պետք է ներգրավված լինեն վերականգնողաբանը, օրթոպեդը, թերապիստը, ծնողն ու սարք արտադրող կազմակերպությունը։ Վերականգնողաբանը պետք է բոլորի կարծիքը հաշվի առնի և որոշում կայացնի։
© Photo : Facebook / QaylTech / ՔայլՏեք«ՔայլՏեք» ընկերության արտադրած վերականգնող միջոցները
Приспособления для людей с ограниченными возможностями компании QaylTech - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
«ՔայլՏեք» ընկերության արտադրած վերականգնող միջոցները
Հավելենք, որ 2022 թ. ընթացքում աշխատանքի և սոցիալական նախարարության կողմից քաղաքացիներին շուրջ 1.3 միլիարդի շրջանակում տրամադրվել է 21,225 աջակցող միջոց, այդ թվում՝ պրոթեզներ, օրթեզներ, օրթոպեդիկ և օրթեզի կոշիկներ, լսողական սարքեր և այլն։
2023 թվականին աջակցող միջոցների համար նախատեսված է 1.9 մլրդ դրամ։
Լրահոս
0